05:37 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Աջ ղեկով ավտոմեքենա

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման համար նոր ժամկետ է սահմանվել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

ՀՀ կառավարությունն աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծման, մաքսազերծման ու շահագործման վերաբերյալ որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկվել մինչև 2019թ–ի մարտի 1-ը։ Այս կարգավորումն է նախատեսում այսօր կառավարության նիստում հաստատված որոշումը։

Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչև 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգի փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու և շահագործելու հնարավորություն կստանա:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում, ևս մինչև մարտի 1-ը հնարավորություն կունենան փոխել ավտոմեքենայի ղեկը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը կառավարության նիստում հայտնեց, որ «սահմանին կուտակված ավտոմեքենաների խմբաքանակների ներմուծողները պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, ինչի դիմաց հնարավորություն են ստացել մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի։

Նշենք, որ Ճապոնիայից Հայաստան բերվող ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes-ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ թեմայի

Որևէ բան գաղտնի չի քննարկվել. նախարարությունը հերքում է «Ղեկը աջ»-ի հայտարարությունը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ