10:40 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Կառավարության արտագնա նիստը Գյումրիում

Ինչ է արվել ու ինչ է արվելու աղետի գոտում` զեկուցեց նախարարի պաշտոնակատարը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
92 0 0

Կառավարության արտագնա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե 2018թ.–ին ինչ է արվել աղետի գոտուն աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականին առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 425 000 դրամ, որից 354 915 000` Շիրակի, 419 510 000` Լոռու մարզին։

Այս մասին այսօր, Գյումրիում կայացած արտագնա նիստում Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222 654.700 դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին»,– հայտնեց նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 939 574 100 դրամ։ Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1 082 100 000 դրամ:

USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղգործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1 486 900 մլն դոլար:

ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամի միջոցով Շիրակի մարզում 750 000 եվրոյի շրջանակներում բացվել է ՏՏ կենտրոն, որի նպատակն է ստեղծել զբաղվածության հնարավորություններ երիտասարդ գործազուրկ բնակչության համար, ընկերությունների վերապատրաստման միջոցով ընդլայնել մարզում առկա ՏՏ ընկերությունների գործունեությունը։

Ամասիայում բացվել է բրդյա թելերի և կտորի արտադրություն` 549 819 եվրո ներդրմամբ։ «Նախատեսվում է, որ տարեկան կարտադրվի 1,5 տ․գառան բրդի և 4տ․ ոչխարի բրդի թել, 500 կգ բարձրակարգ կտոր։ Գառան բրդի թելը կօգտագործվի գործող և ստեղծվող փոքր ընկերությունների կողմից պայուսակներ, հուշանվերներ, խաղալիքների և այլնի արտադրության համար։ Ներկայումս նշված թելը ներկրվում է Թուրքիայից։ Ոչխարի բրդի թելը կօգտագործվի կարպետագործության, թաղիքագործության և գորգագործության մեջ»,– ասաց Պապիկյանը։

Ֆլորենցիայի համալսարանի Իտալական ուսումնահետազոտական կազմակերպություն 2 084 951 եվրոյի ներդրմամբ բացվել է ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոն` արևային էներգիայի 1 Մվտ հզորությամբ կայանների հիմնմանն ու էներգաարդյունավետ և խնայողական միջոցառումներին աջակցելու համար:   

թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)

Ըստ թեմայի

Ճիչ, լաց, մթություն. փլատակների տակ հայտնված 7–րդ դասարանցիների հուշերը
Միլիարդավոր դրամներ ու հազարավոր անօթևաններ. աղետի գոտու 30–ամյա թշվառությունը
«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը
թեգերը:
Սպիտակի երկրաշարժ 1988, Գյումրի

Գլխավոր թեմաներ