00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանքի հիմք չկա. Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн
Адвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները համարում են վերաքննիչի վճիռն անհիմն ու կդիմեն ՄԻԵԴ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկել նրան կալանավորելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ մասին Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանը։

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր, ժամը 16։00-ին հրապարակված դատավճռով մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը թողել ուժի մեջ։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Քննիչը կհրաժարվի Քոչարյանի նկատմամբ ընտրված երկրորդ խափանման միջոցից

«Որոշման հիմքում չկա իրավաբանական բաղադրիչ, դրա հիմքում սպառնալիքներ են: Գործը խոցելի դատավորի է հանձնարարվել, նրան ով ամենաքիչը կարող է դիմակայել ճնշումներին: Արդարացան մեր ամենավատ սպասումները», - նշեց նա:

Նրա խոսքով` բողոքարկման վրա աշխատել կսկսի հենց այսօր և հնարավորինս սեղմ ժամկետներում այն կներկայացնի ՄԻԵԴ։ Ալումյանը նկատեց, որ ավելի վաղ երկրորդ փաստաբանները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ, բայց այն կալանավորման հետ կապված խնդիրներին չէր վերաբերել: Բայց դրա հետ կապված դեռ նորություն չկա:

«Այժմ մտադիր ենք առանձին գանգատ ներկայացնել կոնկրետ կալանավորման խնդրով», - նշեց նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։ Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։ Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից: Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0