05:34 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Գումար

Մնաց 4 միլիոնը. կրթական հաստատությունների քրգործերով ավելի քան 35 մլն դրամ է վերականգնվել

CC BY 2.0 / Vsevolod Knyazev / Деньги
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Մեղադրյալներից 20-ը եղել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 2-ը՝ ուսուցիչ, 2-ը՝ նախկին տնօրեն, 1-ը եղել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում նշված դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է 98 քրեական գործ:

Քրեական գործերից 75-ը հարուցվել են հանրակրթական, 15-ը՝ նախնական և միջին մասնագիտական, 8-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ:

75 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նրանցից 40-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Մեղադրյալներից 20-ը եղել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 2-ը՝ ուսուցիչ, 2-ը՝ նախկին տնօրեն, 1-ը եղել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր, 14-ը՝ ուսումնական հաստատության այլ աշխատակիցներ, իսկ 2-ը՝ ներգրավվել են որպես կաշառք տվողներ:

Քննարկվող ժամանակահատվածում քրեական գործերով պետությանը պատճառված հիմնավորված վնասի չափը կազմել է 39.170.136 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.609.352 ՀՀ դրամը:

Ըստ թեմայի

ՊԵԿ–ն ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել մարզերում. վնասը միլիոնների է հասնում
850 հազար դոլար կեղծ թղթադրամ. հանցավոր խումբ է բացահայտվել, կան ձերբակալվածներ. տեսանյութ
Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ