05:35 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Դավիթ Անանյան

Առաջարկել ենք ԵԱՏՄ–ում էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգ ներմուծել. ՊԵԿ նախագահ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի դեպքում կարելի է հեշտությամբ տեսնել, թե ով և երբ է վճարել նախատեսված հարկերը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեն առաջարկել է էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգ ներմուծել ԵԱՏՄ–ում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս մասին լրագրողներին ասաց Դիլիջանում, որտեղ կազմակերպվել էր ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը։

Էլեկտրոնային հաշիվ–ապրանքագրերը փոխադարձաբար ճանաչելը թույլ կտա ավելի ուշադիր հետևել ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին։

«Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների մեր գործընկերները ողջունել են այս նախաձեռնությունը», – ավելացրեց Անանյանը։

Այդ դեպքում կարելի է հեշտությամբ հետևել` արդյոք ընկերություններն ԱԱՀ և ակցիզային հարկ վճարում են, եթե ապրանքն արտադրվել է մի հանրապետությունում, բայց վաճառվել է մյուսում։ Հիմա, օրինակ, Հայաստանի հարկային ծառայությունը պահանջում է ապացուցել, որ կոնյակն օրինական ճանապարհով է վաճառվել Ռուսաստանում և դրանից վճարվել է ԱԱՀ և ակցիզային հարկ։ Ապահովության համար արտահանողից պահում են ԱԱՀ–ն և սառեցնում այն։ Գումարը վերադարձնում են միայն այն ժամանակ, երբ կոնյակ արտահանողը ցույց է տալիս այն ծանուցումը, որում նշված է, որ ռուս գնորդները բոլոր հարկերը վճարել են Ռուսաստանում։

Հիմա այդ ավելորդ ընթացակարգերից կարելի է խուսափել. բոլոր այդ տվյալները կերևան համակարգչի էկրանից։

ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայություններում արդեն գործում են տեղեկատվական–վերլուծական բազաներ, որտեղ նույն մեթոդով գնահատվում են մաքսանենգության և իրավախախտումների ռիսկերը։

Ըստ թեմայի

ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել
«Մաքսանենգները կհայտնվեն ԵԱՏՄ մաքսայինների ափի մեջ». Հայաստանում ՌԴ մաքսատան ղեկավար
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ