15:26 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Ընտրություններ. արխիվային լուսանկար

ԱԺ արտահերթ ընտրությունները. ինչ է կատարվում այս պահին. ուղիղ հեռարձակում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
38620

Ազգային ժողովի ընտրության քվերակության հետ կապված բոլոր լուրերը կարող եք իմանալ Sputnik Արմենիայի տեքստային ուղիղ հեռարձակման միջոոցով։

New messages
  • 23:28

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն թարմացնում է նախնական արդյունքները

    Табло с результатами выборов в ЦИК РА

    Ընտրական տեղամասերից եկող տվյալները. թարմացվող

    ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում տեղակայել է գրաֆիկական պատկեր, որտեղ ներկայացվում են պարբերաբար թարմացվող տվյալները:
    Read more
  • 22:19

    Համացանցում տարածվող տեսանյութի հերոսը «սրտիկ անող» հայ ոստիկանն է

  • 22:05

    Միայն Ռոբերտ-Քոչարյանը չի մասնակցել քվեարկությանը

  • 21:15

    Վերջնական թիվ. հայտնի է քանի մարդ է մասնակցել Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը

    ԿԸՀ–ն հայտնեց, որ այսօր Ազգային ժողովի քվեարկությանը մասնակցել է 1 260 հազար 840 մարդ` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.63 տոկոսը։

  • 20:08

    Փաշինյան, Սարգսյան, Տեր–Պետրոսյան և ուրիշներ. Sputnik Արմենիան մեկտեղել է այսօրվա իրադարձությունների լուսանկարները

    И.о. премьер-министра Никол Пашинян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн

    ԱԺ ընտրության քվեարկությունն ավարտվեց. պատմական օրը` լուսանկարներով

    Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերն ուղիղ 20։00-ին փակվեցին։ Այժմ սկսվելու է քվեների հաշվարկը։ Sputnik Արմենիան լուսանկարների միջոցով ներկայացնում է, թե ինչպես անցավ այս օրը։
    Read more
  • 20:00

    Ազգային ժողովի ընտրության քվեարկությունն ավարտվեց

  • 19:10

    Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ զեկույցների միջոցով, որոնք էլ կհրապարակվեն ԿԸՀ կայքում

    Люди на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн

    Քանի՞ դիտորդ է հետևում Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը

    ԱԺ արտահերթ ընտրությանը հետևում են տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների դիտորդները։
    Read more
  • 18:43

    Հայտնի հայերից շատերը խոսել են Ազգային ժողովի ընտրության մասին

    Серж Танкян на площади Республики (7 мая 2018). Еревaн

    Այսօր այն վաղն է, որին այդքան սպասում էինք. հայտնի հայերը` ԱԺ ընտրությունների մասին

    Հայտնի արտիստները քվեարկելուց հետո գրառումներ են արել սոցցանցերում։
    Read more
  • 18:24

    Արծրուն Հովհաննիսյանը խոսել է ՊՆ–ի «թեժ գծով» ստացած ահազանգերի էությունը

    Арцрун Ованнисян

    Շարքո՞վ, թե՞ կարգով. ՊՆ–ն պարզաբանում է «թեժ գծով» ստացված ահազանգերը

    Պաշտպանության նախարարությունում գործող «թեժ գիծը» տասնյակ ահազանգեր է ստացել զինծառայողների քվեարկության իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ։ Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել։
    Read more

  • 18:23

    17:00-ի տվյալներ. Ընտրողների ակտիվությունը մեծ չէ

    Избирательный участок 9/58 (9 декабря 2018). Еревaн

    17։00-ի տվյալներ. ԿԸՀ–ն հայտնեց` ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը

    Ընտրողների ակտիվությունը մեծ չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների մասնակցության ցուցանիշը։
    Read more
  • 17:25

    ՀՀԿ–ն ընտրախախտումներ է արձանագրել

  • 17:09

    Ի՞նչ են ակնկալում քաղաքացիները ընտրություններից

    Ի՞նչ են ակնկալում քաղաքացիները ընտրություններից

    ԱԺ արտահերթ ընտրությունից հետո հայերը նոր կենաց կասեն Նոր տարվա սեղանի մոտ. տեսանյութ

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրատեղամասերից դուրս գալուց հետո պատասխանել են Sputnik Արմենիայի 2 հարցին։
    Read more
  • 17:06
    Աժ արտահերթ ընտրություններ 2018

    Քվեարկության մասնակցության ցուցանիշը 14։00-ի դրությամբ

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների մասնակցության ցուցանիշը։
    Read more
  • 17:05

    ՀՀ քաղաքացիներից ոմանք ընտրատեղամասերից հեռանում են կրծքանշանով

    Значок Я выбираю первый раз

    «Ես քվեարկել եմ առաջին անգամ». չափահաս դարձած քաղաքացիներին կրծքանշաններ են տալիս

    Ընտրատեղամասերում ծափողջուններով ու շնորհավորանքներով են դիմավորում առաջին անգամ քվեարկող երիտասարդներին։
    Read more
  • 15:52

    ԿԸՀ–ն ներկայացնում է ընտրողների մասնակցությունը ժամը 14։00–ի դրությամբ

    Ժամը 14։00–ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

    Նրա խոսքով` ընտրելու իրավունք ունեցող 2 592 479 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 636 055 –ը։

  • 15:50

    Խախտումներ` քարոզարշավի ընթացքում. ներկայացնում է ՀՀ ոստիկանությունը

    Протестующие перед Домом правительства на площади Республики (19 апреля 2018). Ереван

    Ոստիկանությունը քարոզարշավի խախտումների վերաբերյալ 81 հաղորդում է ստացել

    ՀՀ ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ամփոփ տվյալներ է հրապարակել։
    Read more
  • 15:46

    ՀՀ 1–ին նախագահը ևս մասնակցեց ԱԺ ընտրությանը

    ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը 9/19 ընտրատեղամասում մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։ «Քվեարկեցի հանուն խաղաղության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • 15:43

    Սերժ Թանկյանը հպարտ է իր հայրենակիցներով. նա գրառում է կատարել

    Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը ֆեյսբուքան իր էջում նշել է, որ շատ է հպարտանում ընտրություններին մասնակցող իր հայրենակիցներով:

    «Ամենակարևորն այն է, որ մարդիկ զգոն են ու հավատում են իրենց ուժերին»,- եզրափակել է նա:

    Թանկյանը հավելել է, որ Հայաստանը դեռևս շատ աշխատանք ունի անելու՝ հատկապես տնտեսության ոլորտում:

    Серж Танкян
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:51

    Սերժ Սարգսյանը կատարում է իր քաղաքացիական պարտքը

    ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ` Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Ձորաղբյուրի 129/45 տեղամաս` իր քաղաքացիական պարտքը կատարելու։

    Ռիտա Սարգսյանին ընտրատեղամասի մոտ ծաղիկներ նվիրեցին։ Սերժ Սարգսյանն այս անգամ ևս մատնահետք հանձնելու հետ կապված խնդիրներ ունեցավ։

    Սարգսյան ամուսինները քվեարկեցին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և արագ հեռացան` չպատասխանելով լրագրողների հարցերին։

  • 13:42

    Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Նա Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը մասնակցեց թիվ 4/53 ընտրատարածքում:

    «Ես ընտրեցի նաև հանուն մեր ժողովրդի բարեկեցության»,- լրագրողներին ասաց Բաբլոյանը:

    Նա խորհրդարան անցնող ուժերին մաղթեց պահպանել այն արժեքները, ինչի համար իրենք մինչ այսօր պայքարել են։

  • 13:34

    Ընտրել եմ հանուն այն Հայաստանի, որը նույնիսկ ամենաէյֆորիկ վիճակում չի կորցրել մտածելու կարողությունը. Աշոտյան

    Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել։ Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո News.am-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

    «Ընտրության եմ եկել աշխատանքային տրամադրությամբ, միաժամանակ մտահոգ ու լավատես։ Այսօր ընտրելու եմ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն ավելի բաց ու ժողովրդավար, ազգային, քրիստոնյա եւ ապահով Հայաստանի։ Նաև ընտրելու եմ հանուն այն Հայաստանի, որը նույնիսկ ամենաէյֆորիկ վիճակում չի կորցրել մտածելու կարողությունը»,- ասել է Աշոտյանը։

  • 13:22

    Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն ազատ երջանիկ ու հզոր Հայաստանի

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ընտրության ընթացքի հետ կապված հարցեր չկան։ Իսկ վարչական ռեսուրսի կիրառման մասին հայտարարություններին այսպես արձագանքեց. «Եթե վարչական ռեսուրսի կիրառման փաստեր պարզվեն, կիրառողները կպատժվեն»։

    Փաշինյանի խոսքով` ընտրությունների արդյունքը ցույց կտա, թե հետո ինչ է լինելու`կախված նրանից, թե ինչ կորոշի ՀՀ ժողովուրդը։

    «Ժողովրդավարության իմաստն այն է, որ հենց ժողովուրդն է որոշում ով է լինելու իշխանության, ով է լինելու խորհրդարանում և ով` ոչ »,– ասաց նա, բայց և հավելեց` եթե հարցումներն իրականում արտահայտում են ժողովրդի տրամադրվածությունը` ընտրություններից հետո իշխանական կոալիցիա չի կազմվի։

    И.о. премьер-министра Никол Пашинян на избирательном участке (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Asatur Yesayants.
  • 13:04

    Մարուքյանն իր ընտրությունը կատարել է Հայաստանի այն ներկայի համար, որն արդեն սկսվել է

    «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն իր ընտրությունը կատարել է Հայստանի այն ներկայի համար, որը սկսվել է և այն ապագայի, որի մասին խոսել է քարոզարշավի ընթացքում։ Այս մասին թեկնածուն հայտնեց լրագրողներին` իր ընտրությունը կատարելուց հետո։

    «Այսօր հնի և նորի կռվի ավարտն է։ Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ և իրենց քաղաքացիական պարտքը կարատել։ Հանկարծ չկարծեք, որ ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու»,– ասաց նա։

    Մարուքյանը հայտնեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայցուցիչները ընտրական տեղամասերից խախտումների վերաբերյալ մի շարք մտահոգող տեղեկություններ են ներկայացրել, որոնք իրենք փոխանցել են ոստիկանությանը։

    Кандидат в депутаты от партии Просвещенная Армения Эдмон Марукян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Asatur Yesayants
  • 12:59

    Նիկոլ Փաշինյանը կատարում է իր քաղաքացիական պարտքը

    Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян в столичном кафе (18 мая 2018). Еревaн

    Փաշինյանը կնոջ և դստեր հետ է գնում քվեարկության. լուսանկար

    Նիկոլ Փաշինյանը հերթական սելֆին է արել, բայց լուսանկարը հրապարակել է նրա կինը։
    Read more
  • 12:40

    ՀՅԴ–ն ԱԺ–ում կլինի. Արմեն Ռուստամյանը քվեարկեց հանուն ժողովրդի ակնկալիքների

    Ժամանակը քիչ էր, ասելիքը շատ։ Այսօր, ընտրական տեղամասում, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքը, ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։

    Հարցին, թե հանուն ինչի է իր ընտրությունն իրականացրել, Ռուսատամյանը պատասխանեց. «Մեծ հույսով ու հավատով, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների, որ ժողովուրդը չհիասթափվի ու ունենա այն Հայաստանը, որն ուզում է ունենալ»։

    Кандидат в депутаты от партии АРФД Армен Рустамян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Hayk Petrosyan
  • 12:19

    Քվեարկում եմ վեհի համար. Լևոն Շիրինյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

    Левон Ширинян

    Լևոն Շիրինյանը քվեարկել է հանուն արարչագործական Հայաստանի

    «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը լրագրողներին ասել է, թե ինչ հույսեր ունի ընտրություններից։
    Read more
  • 12:16

    Արթուր Բաղդասարյանը քվեարկել է մեծ վստահությամբ` ՕԵԿ–ը տեղ կունենա ԱԺ–ում

    Հայաստանի զարգացման, երկիրը կառավարելու, աշխատատեղեր ստեղծելու, ներքին և արտաքին սպառնալիքները հաղթահարելու օգտին է քվեարկել ՕԵԿ ղեկավար, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:
    «Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու ու հանգուցալուծելու օգտին»,– ասաց նա։

    Բաղդասարյանը հայտնեց, որ ժամը 10.00-ի դրությամբ իրենք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, և հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի, ՕԵԿ-ն էլ կլինի ապագա խորհրդարանում:

    Արթուր Բաղդասարյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • 12:09

    Արամ Սարգսյանը քվեարկեց հանուն Հայաստանի այսօրվա և ապագայի

    Арам Завенович Саркисян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт

    Արամ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել լավ տրամադրությամբ

    «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը խոսեց իր տրամադրության ու երազանքների մասին։
    Read more
  • 12:08

    «Ինչքան ժողովուրդը կվստահի, այդքան էլ ձայն կտա». Ծառուկյանը կատարեց իր ընտրությունը

    «Ոչ թե ազատ ընտրություններ են, այլ ուղղակի ահագին մեծ փոփոխություն կա բոլոր առումներով»։ Այս մասին, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, լրագրողներին ասաց ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով։

    Անդրադառնալով ընտրության արդյունքների կանխատեսումների վերաբերյալ հարցին` ԲՀԿ առաջնորդն ասաց, որ արդյունքների հետ համամիտ կլինի ընտրություններից հետո, որ համապատասխան տվյալները լինեն։ «Այսօր մարդիկ քնած տեղը չեն կարա որոշումներ կայացնեն»,–նշեց նա։

    ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց` արել է, անում է, անելու է ժողովրդի համար, բայց ինչքան ժողովուրդը կվստահի, այդքան էլ ձայն կտա։ «Ինչքան շատ լինի, այնքան մեր պատասխանատվությունը մեծ կլինի»,–ընդգծեց նա։

  • 11:19

    Վանեցյանը քվեարկեց հանուն ազատ Հայաստանի, որտեղ քաղաքացին է լինելու որոշողը

    Սա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունը։ Այսօր Երևանի 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

    Նա հայտարարեց, որ ընտրություն է կատարել` հանուն ազատ Հայաստանի, որտեղ քաղաքացին է լինելու որոշողը։

    Ներկայացնելով ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակը` Վանեցյանը հայտնեց, որ այն վերահսկվում է, արտառոց դեպքեր չեն եղել։ «Հոսանքազրկված են եղել մի քանի ընտրատեղամասեր, բայց շատ արագ վերականգնվել է»,– ասաց նա։

    Իսկ ընտրակաշառքի մասին ահազանգեր ԱԱԾ–ն չի ստացել։

  • 11:11

    Նախագահ Արմեն Սարգսյանն ընտրատեղամասում է. նա կատարեց իր ընտրությունը

    ՀՀ նախագահը մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը և նշեց, որ այս ընտրությունը տոն է յուրաքանչյուրի համար։ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ այս ընտրությունը ազատ և արդար կլինի։

    Президент Армен Саркисян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Aram Nersesyan
  • 10:37

    Հանուն ինչի քվեարկեց Լուսինե Հարոյանը

    «Ազգային վերածնունդ» կուսակցությանը ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն իր ընտրությունը կատարեց «հանուն նոր Հայաստանի»։ Այս մասին այսօր տեղամասում ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց թեկնածուն։
    «Հանուն այն գործի, որ սկսեցինք ապրիլ–մայիսին ու հանուն բոլորի պայծառ ապագայի»,– ասաց նա։

  • 10:30
    Варужан Аветисян перед зданием Парламента

    Հանուն ինչի քվեարկեց «Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը

    Ավետիսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը և հորդորեց, որ մյուսները ևս ակտիվ մասնակցեն Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։
    Read more
  • 10:29

    Ես վստահում եմ մեր ժողովրդին. Վարուժան Ավետիսյանը քվեարկեց

    «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը քվեարկեց հանուն ինքնիշխան, հզոր և բոլոր հայերի հայրենիք դարձող Հայաստանի։

    «Այդ նախադրյալները կան այսօր, և մենք բոլորս միասին աշխատենք դրանց իրականացման ուղղությամբ։ Ես վստահում եմ մեր ժողովրդին, լրացուցիչ մեկնաբանություններ չեմ ուզում տալ` լռության կարգը չխախտելու համար»,– ասաց նա։

  • 10:26

    ՀՀԿ–ն վարչական լծակի վրա երբևէ հույս չի դրել. Վիգեն Սարգսյան

    ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որտեղ որևէ մեկի մտքով չի անցի հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։

    «Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է։ Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն` այդ մարտահրավերներից անհամեմատ փոքր»,–ասաց նա։

    Սարգսյանը հույս հայտնեց, որ չեն լինի քայլեր, որոնք կթուլացնեն Հայաստանի դիրքը տարածաշրջանում։

    Դիտարկմանը, որ ՀՀԿ–ն ընտրության է գնում առանց վարչական լծակների, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ–ն վարչական լծակի վրա երբևէ հույս չի դրել։

    Кандидат в депутаты от РПА Виген Саркисян во время голосования (9 декабря 2018). Еревaн
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • 10:10

    Վիգեն Սարգսյանն ընտրություն է կատարում

    ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ և 3 դուստրերի հետ։ Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում, նա նախ կատակեց` լրագրողներին հարցնելով` իսկ դուք արդեն ընտրե՞լ եք, ապա ասաց` հույս ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրությանը։

    «Դա շատ կարևոր է, երկրի համար վճռորոշ պահերին պետք է մեծ համախմբվածություն ցուցաբերել։ Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել` տանը նստելն է։ Հույս ունեմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»։,–ասաց Վիգեն Սարգսյանը։

  • 10:06

    Ինչպես ճիշտ քվեարկել. ներկայացնում է ԿԸՀ քարտուղարը

    Секретарь ЦИК Армении Армен Смбатян в день внеочередных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн

    Տնից դուրս գալիս համոզվեք, որ վերցրել եք հենց ձեր անձնագիրը. ինչպես չխճճվել ընտրության մեջ

    ԿԸՀ քարտուղարը բացատրել է, թե ինչպես պետք է իրականացվի ընտրությունը։
    Read more
  • 09:40

    ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան կոչ է հղել քաղաքացիներին

  • 09:25

    Տիգրան Մուկուչյանն առաջին արդյունքներն է ներկայացնում

    Առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
    Նա հայտնեց, որ 465 քաղաքացի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2 –ն ընկած ժամանակահատվածում էլէկտրոնային կարգով արդեն իրականացրել են իրենց ընտրությունը։ Դրանց արդյունքները, սակայն, կբացվեն ու կամփոփվեն այսօր 20։00-ից հետո։

    Մուկուչյանը հայտնեց, որ հանրապետության 2010 տեղամասերից 5–ում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք տեղում լուծվել են համապատասխան մասնագետների կողմից։

    ԿԸՀ նախագահի տվյալներով` ընտրությունները դիտարկում է 505 միջազգային և 17 813 տեղական դիտորդներ։

    Ընտրւթյունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 70 ԶԼՄ–ի 1700 հայաստանցի և 80 արտասահմանցի լրագրող։

  • 09:02
    Избирательный участок 9/26

    «Խայտառակ չեմ ուզում լինել». տղամարդը չկարողացավ քվեարկել

    Երևանի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքը կատարող տղամարդը չի կարողացել քվեարկել, քանի որ թեկնածուներից ոչ ոքի չէր ճանաչում։
    Read more
  • 08:39

    ՀՀ ոստիկանապետն այս պահին կատարում է իր քաղաքացիական պարտքը

    ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արդեն կատարեց իր քաղաքացիական պարտքը Երևանի թիվ 10/54 ընտրատեղամասում։

    Օսիպյանը հայտնել է, որ ընտրություն է կատարել «հանուն լավ Հայաստանի»։

    Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրական խախտումների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցներին, ոստիկանապետը նշեց. «Օրենքով նախատեսված կանխարգելիչ աշխատանքները լավ են իրականացվել։ Նախորդ ըտրությունների հետ համեմատելով ասեմ, որ աննախադեպ քարոզարշավ էր։ Գրեթե չենք ունեցել նախընտրական քարոզարշավի խախտումներ»։

    Հաշվի առնելով ոստիկանության ձեռնարկած միջոցառումները`Օսիպյանը հույս հայտնեց, որ այսօր պետք է որ խնդիրներ չլինեն։

  • 08:09

    Հանրապետության 13 ընտրատարածքի 2010 ընտրատեղամասերը

    Հայաստանի ամբողջ տարածքը բաժանված է 13 ընտրատարածքի, որից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:

    Ոստիկանության հրապարակած ընտրողների վերջնական ցուցակների համաձայն` ՀՀ-ում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 573 հազար 779 քաղաքացի։

    Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև 20:00-ն:

    ԱԺ արտահերթ ընտրության մասնակցում են 11 քաղաքական ուժ` 2 դաշինք և 9 կուսակցություն։

live
ԱԺ արտահերթ ընտրությունները. ինչ է կատարվում այս պահին. ուղիղ հեռարձակում
+
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ