02:01 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
14810

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքերով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն իրավապահ մարմիններից ստացել է 76 ահազանգ` ենթադրյալ ընտրական հանցագործությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Դրանցից 48-ը վերցված են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից, 27-ը` ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված քաղաքացիների դիմումներից, 1 հաղորդում ստացվել է ԿԸՀ-ից:

Ներկայացված դեպքերից 57–ով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասն արդեն հերքվել է։ 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից 4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն, 5-ը՝ ընտրակաշառք տալուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն, 2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը, 3-ը՝ այլ դեպքերի:

Ուսումնասիրված հաղորդումներից միայն 1 դեպքով է այս պահին հարուցվել քրեական գործ` երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

  Ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցագործությունների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 9-ին՝ քվեարկության օրը, ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ 010 511603 հեռախոսահամարով:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան
ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունը մեկնարկեց
«Խայտառակ չեմ ուզում լինել». տղամարդը չկարողացավ քվեարկել
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ