14:57 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը քվեարկեց. «Պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է»

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
142 0 0

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարը խոսեց պաշարված բերդի, ներքին թշնամու ու վաղվա առավոտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի` կնոջ ու երեք դուստրերի հետ։

Кандидат в депутаты от РПА Виген Саркисян с семьей подходит к избирательному участку (9 декабря 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վիգեն Սարգսյանը ընտանիքի հետ

Ընտրությունն անելուց հետո թեկնածուն առաջինը հարցով դիմեց ընտրատեղամասում հավաքված լրագրողներին` իսկ դուք արդեն ընտրե՞լ եք։

Իսկ արդեն լրագրողների հարցերին պատասխանելով` Սարգսյանը հայտնեց, որ հիմնական ակնկալիքն այն է, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրությանը։

«Դա շատ կարևոր է։ Երկրի համար վճռորոշ պահերին պետք է մեծ համախմբվածություն։ Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, դա տանը նստելն է»,– ասաց նա` հավելելով, որ հույս ունի, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն։

Кандидат в депутаты от РПА Виген Саркисян во время голосования (9 декабря 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Վիգեն Սարգսյան

«Ես քվեարկել եմ հանուն այն Հայաստանի, որտեղ որևէ մեկի մտքով չի անցի հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է։Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարները` այդ մարտահրավերներից անհամեմատ փոքր»,– ասաց Սարգսյանը։

ՀՀԿ թեկնածուն նաև հույս հայտնեց, որ չեն լինի քայլեր, որոնք կթուլացնեն Հայաստանի դիրքը տարածաշրջանում։

Դիտարկմանը, որ ՀՀԿ–ն ընտրության է գնում առանց վարչական լծակների, Սարգսյանն արձագանքեց. «ՀՀԿ–ն վարչական լծակի վրա երբևէ հույս չի դրել»։

«Հանրությունը հնարավորություն ունեցավ լսելու մեր հայտարարությունները, կարծիքները, և հույս ունեմ, որ քվեարկությունը կանցնի հանգիստ հաշվարկը թափանցիկ ու հասկանալի մթնոլորտում, ու առավոտյան մենք կարթնանանք արդյունքներով, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն»,– ասաց Սարգսյանը։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

«Խայտառակ չեմ ուզում լինել». տղամարդը չկարողացավ քվեարկել
Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Մուկուչյան. «Տեխնիկական խափանումներ են գրանցվել»

Գլխավոր թեմաներ