20:57 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արթուր Վանեցյան

Վանեցյանի անձնական խոսակցություններն ու գրագրությունները կցվել են գաղտնալսման քրգործին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Արթուր Վանեցյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ու գաղտնալսումների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի մասին հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր ընտրական տեղամասում լրագրողներին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը։ Նշենք, որ Քոչարյանի հայտարարության մեջ նշված էր. «Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ:

«Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,– ասաց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է իր, ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցների երկրորդ մասին, Վանեցյանը վերահաստատեց արդեն հայտարարված մեկնաբանությունն այն մասին, որ դրանք մոնտաժված են։

«Այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն հատվածները որոնք ձեռնտու չեն գաղտնալսողներին, հանված են, չկան»,– ասաց նա` հավելելով, որ ԱԱԾ պետը վարչապետին հակիրճ զեկուցել է ունեցած տեղեկությունը։

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Վարչապետն ասաց` ապահովիր դատարանի անկախությունը, որպեսզի ոչ ոք ճնշում չփորձի գործադրել։ Սա է եղել վարչապետի ասածը»,– ասաց Վանեցյանը։

Իսկ ինչ վերաբերում է իր խոսքին, որ դատարանը Քոչարյանին կկալանավորի, Վանեցյանն ասաց, որ դա գուցե ուղղակի խոսք է եղել։

«Իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնին, որը հատուկ ծրագրով վերականգնել է բոլոր խոսակցությունները, նույնիսկ կնոջս հետ անձնական գրագրությունները։ Այդ ամենը քրեական գործում կա»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին համացանցում հրապարակվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Փաշինյանի հեռախոսազրույցը։

Ըստ թեմայի

Սկանդալային գաղտնալսման երկրորդ սերիան ցրեց Փաշինյանի միֆերը. Աշոտյան
«Կալանքի ընտրությունը՝ որպես ցուցմունք կորզելու միջոց». ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հերթական սենսացիան. հրապարակվել է Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ