10:03 25 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Գագիկ Ծառուկյան

Բարգավաճ Հայաստանը երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Ծառուկյանը քվեարկեց

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)
133 0 0

ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց` արել է, անում է, անելու է ժողովրդի համար, բայց ինչքան ժողովուրդը կվստահի, այդքան էլ ձայն կտա։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Ոչ թե ազատ ընտրություններ են, այլ ուղղակի ահագին մեծ փոփոխություն կա բոլոր առումներով»։ Այս մասին, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, լրագրողներին ասաց ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով` համամի՞տ եք, որ 1–ին ազատ ընտրություններն են հարցին։

Անդրադառնալով ընտրության արդյունքների կանխատեսումների վերաբերյալ հարցին` ԲՀԿ առաջնորդն ասաց, որ արդյունքների հետ համամիտ կլինի ընտրություններից հետո, որ համապատասխան տվյալները լինեն։ «Այսօր մարդիկ քնած տեղը չեն կարա որոշումներ կայացնեն»,–նշեց նա։

Գագիկ Ծառուկյանը վերջին դեբատից գոհ չէ, նա իր դժգոհությունը նաև լրագրողներին հայտնեց։ «Որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ քաղաքական գործիչները կներկայացնեն իրենց ծրագիրը։ Ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ամեն ոլորտի մասին ասեր` ինչպես է անելու։ Ասենք թե, ճոխ խոսելը բոլորն էլ կարող են` զարգացնելու եմ, ծաղկեցնելու եմ, գործազրկություն չի լինելու, բայց ինչի՞ հիման վրա։ Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի, մեկը մեկի հաշվին ուզում է դիվիդենտ շահի»,–ասաց Ծառուկյանը։

Խոսելով ընտրակաշառք բաժանելու մասին` ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ Բարգավաճ Հայաստանը երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու։ «Երևանի ավագանու ընտրության ժամանակ 340 դեպք եղավ, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարան բաժիններ, պահեցին, և լիարժեք ոչ մի բան չեղավ։ Ես ասել եմ` եթե ինչ–որ մեկը սխալ տեղեկություն է տալիս, դրա համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»,–ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց` արել է, անում է, անելու է ժողովրդի համար, բայց ինչքան ժողովուրդը կվստահի, այդքան էլ ձայն կտա։ «Ինչքան շատ լինի, այնքան մեր պատասխանատվությունը մեծ կլինի»,–ընդգծեց նա։

Նշենք` ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)

Ըստ թեմայի

Սա ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունն է լինելու. Վանեցյան
Կաթողիկոսը քվեարկել է մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար
Վանեցյանի անձնական խոսակցություններն ու գրագրությունները կցվել են գաղտնալսման քրգործին
Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ