01:12 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
75610

Դաշինքը, որն Ազգային ժողովի ընտրությանը մասնակցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ըստ քվեարկության նախնական արդյունքների` խորհրդարան կանցնի քվեների հսկայական առավելությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության արդյունքները: Հաղթեց «Իմ քայլը» դաշինքը։ Ըստ նախնական արդյունքի` այս քաղաքական ուժին կողմ է քվեարկել ընտրողների 70,43%–ը։

Ստորև ներկայացնում ենք քաղաքական մյուս ուժերին վերաբերող ցուցանիշները։

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ է քվեարկել 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%–ը,

«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությանը` 8 530 ընտրող կամ 0.68%–ը,

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը` 48 811 ընտրող կամ  3.89%–ը,

«Իմ քայլը» դաշինքին` 884 456 ընտրող կամ  70.43%–ը,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 80 024 ընտրող կամ 6.37%–ը,

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը` 6 456 ընտրող կամ 0.51%–ը,

«Ազգային առաջընթաց» կուսակցությանը` 4 122 ընտրող կամ 0.33%–ը,

«Մենք» դաշինքին` 25 174 ընտրող կամ 2. 00%–ը,

«Օրինաց երկիր» կուսակցությանը`12 389 ընտրող, 0.99%,

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը` 22 862 ընտրող կամ 1.82%–ը,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 103 824 ընտրող կամ 8.27%–ը։

Կուսակցությունների անցողիկ շեմը 5%–ն է, դաշինքներինը` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

ԿԸՀ–ն հայտնեց` ով ինչքան է ծախսել խորհրդարանական ընտրություններում
«Անհետաքրքիր» ընտրության «հետաքրքիր» կողմը. սոցկայքերի սև ու սպիտակ հումորները
ԱԺ ընտրության քվեարկությունն ավարտվեց. պատմական օրը` լուսանկարներով
Այսօր այն վաղն է, որին այդքան սպասում էինք. հայտնի հայերը` ԱԺ ընտրությունների մասին
Պասիվ մասնակցության պատճառներն ըստ Աշոտյանի, Միրզոյանի և փորձագետի
Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում շփվել է լրագրողների հետ. լուսանկարներ

Գլխավոր թեմաներ