00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին գրավով ազատելու միջնորդությունը

© Press office of the SNS of RAВачаган Казарян
Вачаган Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական հերթական նիստից առաջ փաստաբան Արմեն Հարությունյանը հանդես կգա հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կեսգիշերին մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 5 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Դատարանում միաժամանակ երկու գործ է քննվում։ Մեկը գրավ կիրառելու միջնորդությունն էր, որը ներկայացրել էինք 15-20 օր առաջ, և կեսգիշերն անց դատարանը մերժեց։ Այսօր կքննարկվի արդեն կալանքի ներկայացման հարցը»,– ասաց փաստաբանը։

Նա հայտնեց, որ այսօր կալանքի երկարացման հարցով դատական նիստում ևս պատրաստվում է ներկայացնել կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, թեև մեծ հույսեր դատական նիստի հետ չի կապում։

Генерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном - Sputnik Արմենիա
Հայտնի է` երբ դատարանը կհայտարարի Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշումը

«Նույն դատավորն է կայացնելու, չեմ կարծում, թե իր դիրքորոշման մեջ սկզբունքային ինչ–որ բան կփոխվի։ Մենք մինչ այդ հանդես կգանք հայտարարությամբ»,– ասաց Հարությունյանը։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության հարցով դատական նիստն այսօր առաջին ատյանի դատարանում նախանշված է 16:00-ին։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ`նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը որոշեց` Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը փոխարինել էր 1 միլիարդ դրամի գրավով։

Ապա Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը:

Կալանքի առավելագույն 2 ամիս ժամկետը լրանալուց հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդությամբ դիմել է առաջին ատյանի դատարան` այն ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։

Լրահոս
0