00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահը պատրաստ է 6 մլն դոլար նվիրել պետությանը. հայտարարություն

© Press office of the SNS of RAВачаган Казарян
Вачаган Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել և բացատրել, թե ումն են իրականում իրեն վերագրվող գումարները։ Նա հայտարարել է, որ պատրաստ է դրանք նվիրել պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանի տանը և բանկում պահվող դրամական միջոցների մեծ մասը պատկանում են ոչ թե իրեն ու կնոջը, այլ արտասահմանում բնակվող մտերիմ ընկերոջը։ Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ հայտնում է Վաչագան Ղազարյանը, որը մեղադրվում է ապօրինի ձեռք բերված միջոցների օրինականացման`փողերի լվացման համար։

«Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և կնոջս բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել»,– հայտարարել է Ղազարյանը։

Նա հայտնել է, որ գումարների ծագման աղբյուրների վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

Вачаган Казарян - Sputnik Արմենիա
Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին գրավով ազատելու միջնորդությունը

«Անկախ այս ամենից` ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները` մոտ 6 միլիոն դոլարի չափով, փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»,– ասված է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է գումարներին, դրանք, ըստ Ղազարյանի, ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն` մինչև 2017 թվականի հուլիս 01-ը։

Բացի այդ, ըստ նրա` քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում իր ու իր ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ։ Ապօրինի կալանքի տակ են գտնվում իր հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։ Իր հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում դրանք կապել իր անվան հետ։

Здание суда общей юрисдикции первой инстанции административных районов Аван и Нор Норк - Sputnik Արմենիա
«Մեղադրյալի աթոռին հայտնվել է նաև Վաչոյի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը. «Ժողովուրդ»

«Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաև դատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները և հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի` ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաև կալանքի տակ ինձ պահելու ժամկետները»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ`նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Президент Армении Серж Саргсян посетил Ереванский метрополитен (5 марта 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր թաքցնում Վաչագան Ղազարյանը պայուսակում. տեսանյութ

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը փոխարինել էր 1 միլիարդ դրամի գրավով։

Ապա Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը:

Կալանքի առավելագույն 2 ամիս ժամկետը լրանալուց հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդությամբ դիմել է առաջին ատյանի դատարան` այն ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։

Լրահոս
0