00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է զինվորների բաց նամակին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ պատասխանել է մի խումբ զինծառայողների` իրեն հասցեագրված բաց նամակին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Մի խումբ զինծառայողների բաց նամակից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տեղեկանք պատրաստել 10 հազար դրամի պատճառով դատապարտված Հասմիկ Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ: Փաշինյանը տեղեկություններ է ստացել նրա նկատմամբ իրականացվող քրեական վարույթի ընթացքի մասին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է վարչապետի պաշտոնակատարը։

«Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ»,– գրել է Փաշինյանը։

Իր հրապարակման մեջ նա նաև հիշեցրել է, որ 2015 թվականի սեպտեմբերին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո:

Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Սիսիան քաղաք - Sputnik Արմենիա
Հացի փող գողացած կինը համաներմամբ չի ազատվել. մի քանի օրից երեխաները կզրկվեն մորից

2016 թվականի հունվարին Հասմիկ Սարգսյանին դարձյալ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանվել է փորձաշրջան` 5 տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել:

2017 թվականին Հասմիկ Սարգսյանին երրորդ անգամ է մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 4-ին, ժամը 15-ի սահմաններում մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել 2 հատ 5000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

2018թ.–ի հունիսի 26–ին Վերաքննիչ դատարանը Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր է ճանաչել և երեք մեղադրանքների համակեցությամբ նշանակել 5 տարվա ազատազրկման։

Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործն ընդունել է վարույթ:

Հասմիկ Սարգսյանի ավագ որդին ծառայում է բանակում։ Հասմիկն իր 3 անչափահաս երեխաների հետ ապրում է վարձակալած փոքրիկ կացարանում, աջակիցների փոքրիկ նվիրատվությունների ու ֆեյսբուքում հայտարարված դրամահավաքի միջոցներով ու սպասում դատարանի վերջին խոսքին։

Նա նաև առողջական խնդիրներ ունի, որոնց մասին վերջերս բարձրաձայնել էին նրա փաստաբանները։ Բարեգործների աջակցությամբ նա վիրահատվել է ուռուցքաբանության կենտրոնում ու առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հեռանալ հացի փռում իր աշխատանքից։

Իսկ Հասմիկ Սարգսյանին մեղսագրվող արարքները պաշտպանները բացատրում են սոցիալական վիճակով ու երեխաների համար հաց հայթայթելու կարիքով։

Դեկտեմբերի 12-ին Հասմիկի ավագ որդու ծառայակից զինվորները` նրա ընտանեկան դժբախտությամբ մտահոգ, բաց նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին։

«Մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը»,– գրել էին զինվորները` վարչապետի պաշտոնակատարից խնդրելով ներում շնորհել իրենց զինակցի մորը։

Լրահոս
0