21:42 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57120

Ընկերությունը նախատեսում է շրջիկ գրադարաններ ունենալ նաև Հայաստանի այլ մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հայկական նոր սերնդի  մեքենաները շուտով «կգրավեն» շուկան:  Նորաստեղծ «ԱԱ Թրաքս» ընկերության  առաջին շրջիկ գրադարանը Գյումրիում է:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ, շահագործման է հանձնվել շրջիկ գրադարան, որն առաջինը  տրամադրվել է Շիրակի մարզին:

«ԱԱ Թրաքս»  ընկերության արտադրած  մեքենան բազմաֆունկցիոնալ է: Ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, շրջիկ գրադարանի նախնական գաղափարից  ընկերությանը հաջողվել է ստանալ փոքրիկ մշակութային համալիր:

«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»,-Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց Արմեն Գագիկյանը ՝ փաստելով մեքենան  նախատեսված է բարձր  լեռնային գոտիների համար և հասանելի կլինի բոլոր  համայնքների  բնակիչներին:

Նոր  սերնդի մեքենաները բազմաֆունկցիոնալ են. դրանք կարող են լինել  ոչ միայն գրադարան, այլ նա խոհանոց, լաբորատորիա և այլն:  Ընկերությունը այս պահին բանակցություններ է վարում այլ երկրների հետ:

  • Շրջիկ գրադարան
    Библобус
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Շրջիկ գրադարան
    Интерьер библобуса
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 2
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Библобус

Շիրակի մարզային գրադարանին շրջիկ գրադարանը   հանձնելու նպատակով դեկտեմբերի 17-ին Գյումրիում էին  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, «Ա.Ա. Թրաքս»  ընկերության տնօրեն  Արմեն Գագիկյանը:

«Համայնքներում գրադարաններ չլինենու պատճառով ընթերցասերները գալիս են Գյումրի: Այս շրջիկ գրադարանի անհրաժեշտությունը մեծ է հատկապես  ժամանակակից գրականության առումով: Ծրագիրը սկսել ենք Շիրակի մարզից, բայց Չինաստանի դեսպանատան հետ նախատեսում ենք այն իրագործել նաև այլ մարզերում: Իսկ որ մարզը կլինի հաջորդը, կորոշենք դեսպանի հետ միասին ,-նշեց  ՀՀ մշակույթի նախարարը՝  փաստելով, որ այս ծրագրի մեկնարկը տրվել էր մինչ իր պաշտոնավարելը, այն, իրոք,  ողջունելի ծրագիր  է:

 

Ըստ թեմայի

Ի՞նչ ծրագրեր ունի Խնկո–Ապոր գրադարանը. տեսանյութ
Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը
Իրականում որտեղ կուզեր թաղված լինել Թումանյանը. ճշմարտությունը՝ թոռնուհու շուրթերից
թեգերը:
Գյումրի

Գլխավոր թեմաներ