13:40 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Գյուղացիները դիմում են կառավարությանը` խնդրելով միջոցներ ձեռնարկել տեղական արտադրանքին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի տարածքով ներկրվող թուրքական լոլիկները փչացնում են հայկական շուկան և հարվածում գյուղացիների գրպանին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը։

Թուրքական լոլիկների ներկրման հարցը դեռ արդիական է Հայաստանում, և իշխանափոխությունը չի լուծել այս խնդիրը։ Ավելին, ֆերմերի կարծիքով, նախկինում Թուրքիայից Հայաստան ավելի քիչ լոլիկ էր ներկրվում, քան այսօր։ Թեև նախկինում լոլիկը ներկրում էին բեռնատարներով, իսկ հիմա` թեթև մարդատար ավտոմեքենաներով, բայց Խուդեդանյանը համոզված է, որ ընդհանուր առմամբ ներկրման ծավալներն ավելացել են։

«Թուրքական լոլիկների 1 կգ–ի շուկայական գինը 200 դրամով ցածր է տեղական լոլիկների ինքնարժեքից, հետևաբար դա չի կարող չվնասել ջերմոցների տերերին։ Որոշ գյուղացիներ, այդ թվում ես, դադարեցրել ենք աշխատանքները, քանի որ արտադրությունը ոչ շահավետ է դարձել», – ընդգծեց նա։

Ֆերմեր Սամվել Մկրտչյանն էլ կարծում է, որ ներկրվող լոլիկների հարցը պետք է մտահոգի ոչ միայն գյուղացիներին, այլև գյուղնախարարությանը և անձամբ կառավարության ղեկավարին, քանի որ Հայաստանի բնակիչներից շատերը գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Նրա խոսքով` միայն այս տարի շուրջ 2 տոննա թուրքական լոլիկ է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է գների կտրուկ իջեցման։

«Մեր շուկան ինքնաբավ է նույնիսկ այլ երկրներ արտադրանք արտահանելու դեպքում, սակայն կառավարությունը ներկրվող բանջարեղենը համարում է գների լավագույն կարգավորիչ, իսկ դա անընդունելի է։ Նախարարը խոսում է ինչ–որ գերշահույթի մասին, սակայն այսօր 1 կգ լոլիկի ինքնարժեքը 500 դրամ է, նույն գինն է նաև մեծածախ շուկայում», – ասաց նա։

Մկրտչյանը կոչ արեց վարչապետի պաշտոնակատարին լուրջ վերաբերվել գյուղատնտեսության նախարարի հարցին և այդ պաշտոնում նշանակել իրազեկ և ոլորտի խնդիրները հասկացող մասնագետի։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ