09:04 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
316 0 0

Համաձայնագիրը նոր մակարդակի կհասցնի Իրանի հետ առևտուրը։ Մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեն։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում։

Համաձայնագրով իրանական կողմից սահմանի վրա նախատեսվում է գանձել ԵԱՏՄ անդամ երկրների համար նախատեսված տուրքեր։ Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ:

Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում։

Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը: Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը:

Արդյունաբերական ապրանքների մասով` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ դեղամիջոցներ, կուտակիչներ և տրիկոտաժե արտադրանք:

Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Ազգային ժողովում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ