08:56 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
ՃՈ

Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ավելի քան երկու տասնյակ ճանապարհային ոստիկանները

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
388 0 0

Օսիպյանն աշխատանքից ազատել է լավ չծառայող ճանապարհային ոստիկաններին։ Նոր իրավիճակից դժգոհներն անգամ ընտանիքներով հեռացել են Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` արձագանքելով դիտարկմանը, թե կան արտոնյալներ, ովքեր երթևեկում են շարասյուներով, երթևեկության կանոնները խախտելով ու «չեն փռվում ասֆալտին»։

«Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային, և վստահեցնում եմ ձեզ` ՀՀ ոստիկանությունում չկա կոռուպցիայի որևէ դրվագ, որևէ դեպք։ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան նախկինում»,– ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետը հայտնեց նաև, որ աշխատանքից ազատել է ՃՈ մի քանի աշխատակիցների, որոնց վերաբերյալ կասկածներ է ունեցել, որ չեն կարող աշխատել նոր իրավիճակում։

«Ես չեմ կարող փակագծերը հիմա բացել, բայց ես ունեի ստույգ տեղեկություն, որ նրանք չէին կարող պատշաճ ծառայել և չէին ծառայում»,– ասաց Օսիպյանը` հավելելով, որ իր հրամանով աշխատանքից հեռացված ոստիկանների թիվը շուրջ 20-25 է։

Նոր իրավիճակին չհարմարված ոստիկաններից շատերն էլ, նրա խոսքով, իրենք են ազատվել աշխատանքից ու անգամ ընտանիքներով հեռացել Հայաստանից։

Ըստ թեմայի

Վլադիմիր Գասպարյանի մասին ՔԿ–ի կողմից հրապարակվածն ամբողջությամբ սուտ է. Աթանեսյան
Մեծ թվով քրեական հեղինակություններ չեն ժամանել Հայաստան. ոստիկանությունը հերքում է
Ինչո՞ւ է Երևանում երթևեկությունը ծանրաբեռնված, և ի՞նչ է անում ոստիկանությունը. պարզաբանում
թեգերը:
Վալերի Օսիպյան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ