00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին

© Из личного архива СирушоПевица Сирушо в Бостоне
Певица Сирушо в Бостоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, սիրված երգչուհին նշել է, որ նախընտրում է լինել այն կողմում, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա` գործով ապացուցված:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի ու սիրված երգչուհի Սիրուշոն` խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյան vs Փաշինյան. դատարանը մերժել է 2-րդ նախագահի պաշտպանական թիմի միջնորդությունը

Նա հիշել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին ասել էր, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում նրա դեմ, փորձում են ջնջել նրա անցած ուղին ու սուտ մեղադրանքներ վերագրել, առաջարկել էր հերքել կամ ինչ-որ բան ասել:

«Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»: Ցավոք, այդպես չեղավ»,–գրել է երգչուհին:

Ստեղծված իրավիճակից հետո Սիրուշոն հասկացել է, որ որքան երկար ես լռում, այնքան շատ են հորինվում պատմություններ:

«Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը, չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թաթոյան. «Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից»

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին»,–գրել է Սիրուշոն:

Նա Ռոբերտ Քոչարյանին  նկարագրել է զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ բառերով։ «Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած»,–նշել է նա:

Երգչուհին գրել է, որ ցանկանում է, որ մարդիկ իմանան իրականությունը` Իրական իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:

«Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»,–գրել է Սիրուշոն:

Հիշեցնենք, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Լրահոս
0