11:47 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանին ազատ են արձակում

© Facebook/ Մանվել Գրիգորյան
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (193)
39303

Դատարանը որոշել է կալանավորված պատգամավորին ազատ արձակել գրավի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է aravot.am–ը։

Խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց։

Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը:

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (193)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում
Չկա փաստ, որ վկայում է`Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
Քաղաքական որոշում է կայացվել Մանվել Գրիգորյանին պահելու և դանդաղ մահվան հասցնելու. պաշտպան
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ