09:41 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ`ինչու է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (152)
374 0 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաները համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել: Այսօր` դեկտեմբերի 22-ին, Վանաձորում, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ, և որ բողոքի ակցիա իրականացնելը նրանց իրավունքն է:

Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ` դեկտեմբերի 21-ին, բավարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը` նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինելով 25 միլիոն դրամ գրավով ու ազատ արձակել դատարանի դահլիճից։

Այս տեղեկությունը ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի բնակավայրում` Էջմիածին քաղաքում, բողոքի ակցիաներ էին սկսվել։ Քաղաքացիները փակել էին Էջմիածին մտնող ճանապարհը` նրա մուտքը քաղաք թույլ չտալու համար։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն 2018թ–ի հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը:

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (152)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանը դուրս եկավ մեկուսարանից
Սա քաղաքական դիվերսիա է․ Էջմիածնում բողոքում են Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ
Դատախազությունը բողոք կներկայացնի Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ

Գլխավոր թեմաներ