00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի

© Sputnik / Ekaterina MikaridzeДом Александра Мелик-Азарянца в Тбилиси
Дом Александра Мелик-Азарянца в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն «Զբոսանքներ Թիֆլիսով» նախագծի շրջանակով պատմում է այն տան անցյալի և ներկայի մասին, որը մի ժամանակ Մելիք-Ազարյանցը նվիրել է դստերը՝ Սոֆյային։

Եկատերինա Միկարիձե, Sputnik Վրաստան. Հին տունը աչքովս ընկավ վազելիս․ կտրուկ կանգ առա՝ հանկարծ նկատելով Լերմոնտովի և Մաչաբելի փողոցների հատման վայրում գտնվող կոլորիտային մուտքը։ Նրանք, ովքեր ծանոթ են իմ հոբբիին՝ թափառել հին տներով, կհասկանան, թե որքան էի ուզում ներս մտնել, բարձրանալ փոշոտ ձեղնահարկ։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Մաչաբելի փողոցը, որը նախահեղափոխական Թիֆլիսում եղել է Սերգիևյան, հարուստ է հին տներով։ Այստեղ բոլոր առանձնատները պատմական հուշարձաններ են։ Միայն հասցրու նկարել։ Ուսապարկից հանում եմ աշխատանքային զենքը՝ լուսանկարչական ապարատը, ուղղում եմ պատուհանների վրա և․․․Բայց չէ՞ որ սա այն տներից մեկն է, որտեղ ապրել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը։ Նա կառուցել է քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը՝ Ռուսթավելի պողոտայի գանձատունը, որն այն ժամանակ կոչվել է Գոլովինյան։ Մեկենաս, արդյունահանող և պատվավոր քաղաքացի։ Ես տիրոջը պատուհանների ճաղավանդակներով գտա․ դրանց վրա նրա անվան և ազգանվան առաջին տառերն են։ Այդ ժամանակ հարուստները և՛ գնել են, և՛ կառուցել՝ միջոցներ չխնայելով։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Մելիք-Ազարյանցը, մինչև Գոլովինյան փողոցի հայտնի տան կառուցումը, որոշ ժամանակ ապրել է այստեղ։ Հետո այս տունը նվիրել է դստերը՝ Սոֆյային,  հարսանիքի կապակցությամբ։

Սոֆյան ամուսնացել էր իրավաբան Հովհաննես Քալանթարովի հետ և որդի ունեցել։ 1918թ-ին տունն ազգայնացրել էին և նախկին տերերին թողել տան մի հատվածը։ Այնտեղ ընտանիքը ապրել է մինչև անցած դարի 80-ականները, ավելի ուշ տեղափոխվել է Ուկրաինա։ Նրանց բնակարանը փակ է։

© Sputnik / Levan AvlabreliԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Ընդհանրապես այդ մեծ տանն ապրում է ընդամենը 6 մարդ։ Զարմանալի ոչինչ չկա․ առանձնատունը քանդվում է, և այստեղ մնացել են միայն նրանք, ովքեր գնալու տեղ չունեն։ Տունը 1988թ-ից ունի ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։ Դա չի խանգարում, որ այն կամաց-կամաց մոռացության մատնվի։ Իսկ հայտնի բարերարի անվան տառերը պահպանվել են միայն երեք պատուհանների ճաղավանդակներին։

Ձեռքից ձեռք

Իր դարն ապրող «ծերունին» հենց սկզբից չի պատկանել Մելիք-Ազարյանցին։ Թիֆլիսի քաղաքային պատմության մեջ եղել է Յազուն Թումանով անունով քաղաքապետ, որը հայտնի է երաժշտական դպրոցի բացման իր ակտիվ մասնակցությամբ, արհեստագործության զարգացմանը ներդրած նպաստով։ Այսպես, 1862թ-ին Թումանովն ահռելի բակով տունը վաճառել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացիներ Ցովիանով եղբայրներին։ Ազատ վայրում նրանք կառուցել են եռահարկ առանձնատուն՝ գերմանացի ճարտարապետ Զալցմանի նախագծով։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Եղբայրները բանկային գրասենյակ են ունեցել, որը կոչվել է «Ցովիանով եղբայրներ»։ Եղբայրներից մեկը՝ Իսահակ Ցովիանովը, եղել է քաղաքային դումայի պատգամավոր։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Ժամանակն անցել է, տունը՝ փոխվել, բնակիչները նույնպես, ինչ-որ շրջանում այն նույնիսկ հատկացվել է Դավիդովի գինու մառաններին։ 20 դարի հենց սկզբներին տունը գնել է Մելիք-Ազարյանցը՝ այստեղ ապրելով մինչև 1915թ-ի կեսերը։

Վերջին մոհիկանը

Շքամուտքի դուռը փակ է, ես բակ մտա ետնամուտքից։ Թակեցի առաջին հարկի առաջին պատահական դուռը։ Մի աղջիկ բացեց, ասաց, որ չի բնակվում այս տանը, բայց ինչով կկարողանա, կօգնի։

- Դալի մորաքույր, - կանչեց նա։

Հինգ րոպեից դռների մեջ երևաց մի կին. ծանոթանում ենք՝ նախկինում մնակավարժ Դալի Ավալիանի։ Մենք միասին բարձրանում են երկրորդ հարկ և կանգ առնում սանդղահարթակում։

- Գիտեմ, որ այս տունը, որտեղ ես ծնվել եմ, նախկինում պատկանել է մեր քաղաքի շատ հարուստ մարդ և մեկենաս Մելիք-Ազարյանցին։ Հետո տունն ազգայնացրել են և ընտանիքին ամբողջ տնից թողել միայն մի բնակարան։ Այնտեղ հիմա վերանորոգում է ընթանում։ Հայտնիներից այստեղ ապրել է Մորոզովը։ Ասում են, որ նա Բերիայի կառավարության մեջ է մտել և անձամբ ղեկավարել 37թ-ի գնդակահարությունները։

1939թ-ին Մորոզովը ձերբակալվել է և մի տարի հետո դատապարտվել գնդակահարության։ Մորոզովների թոռն ապրում է Մոսկվայում։ Հարևանը պատմում է, որ Մորոզովների բնակարանը վաճառվում է։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից այս մեկը շատ է վնասվել երկրաշարժերից. ամենաավերիչը եղավ 15 տարի առաջ
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից այս մեկը շատ է վնասվել երկրաշարժերից. ամենաավերիչը եղավ 15 տարի առաջ

- Բնակարանը փակ է, դուք չեք կարող առանց միջնորդ մտնել այնտեղ։ Այն այնքան բարձր գնով են վաճառում, որ գնորդները տարակուսած հեռանում են։ Նախ՝ բնակարանը սարսափելի վիճակում է. առաստաղը ծակ է, անձրևի ժամանակ այն կաթում է։ Հետո՝ տունը հիմնանորոգման կարիք ունի, ճեղքերին նայեք, - ասում է Դալին։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Հայացքս գցում եմ շքամուտքի պատերին։ Իսկապես ճեղքերը շատ են։ Տունը շատ է վնասվել երկրաշարժերի ժամանակ։ Ամենաավերիչը եղավ 15 տարի առաջ։ Այդ ժամանակ տուժել էր Սոլոլակի պատմական շրջանը, և այդ տունը բացառություն չի։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

- Երկրորդ հարկում միայնակ կին է ապրում։ Թակեք դուռ, միգուցե բացի։ Նա տարօրինակ կարգուկանոնով է ապրում։ Ցերեկը քնում է, գիշերը՝ արթուն մնում, - ասում է Դալին և հրաժեշտ տալիս։

Թակում եմ փայտյա դուռը։ Դրա վրա սև մատիտով գրված է անունը՝ Կարինա։ Լռություն է։ Հավանաբար քնած է Կարինան։

Քանդված պատը և անանուն նամակը

Դանդաղ վերև եմ բարձրանում՝ երրորդ հարկ։ Հին տների ճարտարապետությունը և պլանավորումը տարբեր է լինում։ Նույն ճարտարապետի կառուցած տները ներսից խիստ տարբերվում են։ Օրինակ, այս տանը պատշգամբ ես մտնում ուղիղ շքամուտքից։ Պատշգամբում հին, փայտյա հատակ է, որը ճռճռում է ոտքերիս տակ։ Զգուշությամբ քայլում եմ։ Պատի մոտ կարմիր մանկական մեքենա կա։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տներից մեկը Թբիլիսիում

Բազրիքի մոտ իսկական հազվագյուտ առարկա է՝ վառարանի կամ բուխարու բաղադրիչ։ Երրորդ հարկում երկու բնակարան կա։ Դրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, Մորոզովի բնակարանն է, որը վաճառքի է դրված։ Դուռը համառորեն թակելուց հետո այն բացում է միջին տարիքի տղամարդ։ Բացատրում է, որ բնակարանը վերանորոգող վարպետներից մեկն է։

Тбилисский дом Иосифа Орбели - Sputnik Արմենիա
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ

- Կարելի՞ է խոսել բնակարանի տիրոջ հետ։

- Նա հազվադեպ է այստեղ հայտնվում։ Ի՞նչ հարց ունեք, միգուցե ես կարողանամ օգտակար լինել։

- Անկեղծ ասած՝ ինձ զարմացնում է, թե ինչպես կարլի է վերանորոգել, երբ շենքը վթարային վիճակում է։ Այն պետք է ամրացնել, իսկ ներքին վերանորոգումը երկրորդական է։

- Գիտեք, մենք այդ մասին խոսել ենք տանտիրոջ հետ։ Բացատրել ենք նրան, որ ավելի լավ է վերանորոգում անել տունն ամրացնելուց հետո։ Բայց ամեն դեպքում որոշել են սկսել վերանորոգումը։ Ճեղքերը փակում ենք, բայց տունը հիմնանորոգման կարիք ունի։ Տեսնենք, թե ինչքան կմնա մեր արած աշխատանքը։

© Sputnik / Ekaterina Mikaridze Տան կողքին կառուցվում է նոր տուն. առանձնատան բնակիչները շինարարներին մեղադրում են հին տան պատերից մեկը վնասելու մեջ
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Տան կողքին կառուցվում է նոր տուն. առանձնատան բնակիչները շինարարներին մեղադրում են հին տան պատերից մեկը վնասելու մեջ

Դրանով մեր կարճ երկխոսությունն ավարտվում է, և ես անշտապ գնում եմ դեպի ելքը։  Տան կողքին կառուցվում է նոր տուն։ Առանձնատան բնակիչները շինարարներին մեղադրում են նրանում, որ շինարարության ժամանակ վնասել են հին տան պատերից մեկը, բայց ոչ մի փոխհատուցում չի եղել:

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մելիք-Ազարյանցի տան վառարանից պահպանված դետալ
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի  հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տան վառարանից պահպանված դետալ

Բնակիչները անցած տարի կոլեկտիվ  նամակ են տարել քաղաքապետարան՝ խնդրելով ուշադրություն դարձնել առանձնատանը, որը շտապ վերանորոգման կարիք ունի։ Սպասում են, թե երբ կհասնի հերթը։ Միայն թե չքանդվի։ Թեև այստեղ ընդամենը 6 մարդ է ապրում, բայց նրանց համար սա միակ տունն է։

Լրահոս
0