00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառուցապատողների վրա ճնշման լծակներ են պետք. քաղաքապետը` Երևանի կիսակառույցների մասին

Բաժանորդագրվել
Քաղաքապետարանը մտադիր է լուծել Երևանի կիսակառույց շենքերի խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա մայրաքաղաքի շինարարության հետ կապված խնդիրները լուծելու համար։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Երևանում գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տուրքերը կաճեն

Շինարարական անավարտ նախագծերի հարցն այսօր Ավագանու նիստում բարձրացրեց «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի հնգամյա ծրագրում ներառված է «Երեսուներեքերորդ թաղամասի» կառուցումը, սակայն կառուցապատողի հետ խնդիրներ են առաջացել. նա խաբել է այդ տարածքում գտնվող տների բնակիչներին ու չի վճարել խոստացած փոխհատուցումը։ Շինարարությունը դադարեցված է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ մտադիր է ավարտին հասցնել անավարտ նախագծերը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Երևանի կենտրոնում կան շինհրապարակներ, որտեղ փորվածքներ են արել ապագա շենքերի համար, բայց կառուցապատողներն անհետացել են, ու շինարարությունը սառեցվել է։ Քաղաքապետն անթույլատրելի է համարում նման իրավիճակը։

«Առաջիկայում մեր առաջարկությունները կներկայացնենք խորհրդարան` օրենքներում փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի քաղաքապետարանը կառուցապատողների վրա ճնշում գործադրելու լծակներ ունենա», – ասաց նա։

«Լույս» խմբակցության դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր հերթին անդրադարձավ կայանատեղիների համակարգի զարգացման համար ֆինանսավորումն ավելացնելու հարցին։ Ավագանու անդամը հետաքրքրվեց` ուր է ուղղվելու լրացուցիչ 250 միլիոն դրամը։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անուն առ անուն ստուգել. Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ կայանատեղիների համակարգն ամբողջովին փոխվելու է։ Արդեն մշակվել է ծրագիր` հաշվի առնելով տրանսպորտային համակարգը։

Նշենք, որ նիստի ընթացքում Սարգսյանը ներկայացրեց քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը` նշելով, որ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը լինելու են քաղաքապետարանի առաջնահերթությունները։

Քաղաքապետարանի գործունեության հիմնական ուղղություններն են տրանսպորտային բարեփոխումներն ու նորարարությունները, կոմունալ տնտեսության արդյունավետ կառավարումը, աղբահանության խնդրի լուծումը, բնության պահպանմանն ուղղված քայլերի խստացումը։

Լրահոս
0