00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Գասպարյանը մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում. Աթանեսյան

© Sputnik / Asatur YesayantsНачальник Полиции Армении Владимир Гаспарян
Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վլադիրմիր Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, բարձրագույն սպա է, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանի մասին ՔԿ–ի կողմից հրապարակվածն ամբողջությամբ սուտ է. Աթանեսյան

Այսպիսով նա պատասխանել է մի շարք լրատվական կայքերի կողմից տարածված «հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն»:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու, որ Վլադիմիր Գասպարյանը մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին»,–գրել է նա:

Աթանեսյանը իր խոսքով` անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տալիս իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունը անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելով:

«Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից: Վ.Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն»,–զգուշացնում է փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին, քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Լրահոս
0