00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դեսպանատան պատվիրած գաղտնալսող սարքերը ստացել է Փորձաքննությունների ազգային բյուրոն

© Sputnik / Asatur YesayantsЧехол с гербом Армении
Чехол с гербом Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ դեսպանատան պատվիրած գաղտնալսող սարքերը ստացել է Փորձաքննությունների ազգային բյուրոն։  Դեռ 2016 թվականին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այդ տարվա հունիսին իրենց սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

«Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին հնարավորություն է ընձեռում արտածել, վերծանել և վերլուծել բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը:

Հետազոտվող տեղեկատվությունն իր մեջ ներառում է սարքավորման հիշողությունում առկա, ինչպես նաև նախկինում ջնջված տեղեկատվություններն, այդ թվում կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն:

Սարքավորումը համալրված է անհրաժեշտ բոլոր մալուխներով, փոխակերպիչներով, աքսեսուարներով և ծրագրային ապահովումներով: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է «UFED Link Analysis» ծրագրային ապահովումը, որը հատուկ ստեղծված է իրավապահ ոլորտի աշխատակիցների համար և նախատեսված է մի քանի հետազոտելի բջջային հեռախոսների միջև հնարավոր կապերի հայտնաբերման համար: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է նաև «UFED ChineX» գործիքակազմը, որը նախատեսված է անհայտ արտադրողների կողմից թողարկված բջջային հեռախոսների փորձագիտական հետազոտություն իրականացնելու համար:

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը պատմեց, թե ինչի մասին են գաղտնալսումների մոնտաժված հատվածները

2016թ. հունիսի 24-ից հուլիսի 07-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի երկու փորձագետներ մասնակցել են «Cellebrite Mobile Synchronization» ընկերության վերապատրաստման կենտրոնի կողից անցկացվող «Cellebrite Certified Logical Operator» և «Cellebrite Certified Physical Analyst» վերապատրաստման դասընթացներին: Նշված դասընթացները հատուկ նախատեսված են բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներում ներգրավված փորձագետների համար, որը նվիրված էր «Cellebrite» ընկերության սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով իրականացվող բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներին: Դասընթացներն անցկացվել են առցանց եղանակով՝ վերապատրաստման ինտերակտիվ համակարգի միջոցով, որը թույլ է տվել ոչ միայն ունկնդրել, այլ նաև դիտել դասընթացին վերաբերվող նյութերը, վիրտուալ կերպով ինքնուրույն իրականացնել սարքավորման և ծրագրային ապահովումների հետ աշխատանքներին վերաբերվող գործողությունները: Դասընթացների շրջանակում գործնական պարապմունքների անցկացնելու համար ԱՄՆ-ից փոստային ծառայության միջոցով ստացվել են հատուկ նախապատրաստված փորձնական բջջային հեռախոսներ։

Глава СНБ Армении Артур Ванецян ответил на вопросы журналистов после выхода из избирательного участка (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վանեցյանի անձնական խոսակցություններն ու գրագրությունները կցվել են գաղտնալսման քրգործին

Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր, հանձնել են գործնական քննություններ և ստացել «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձաքննությունների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ:

Ավելի վաղ WikiLeaks–ում հայտնվել էր աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գնումների ցանկը։ Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունից սարքեր էր պատվիրել, որոնք թույլ են տալիս լրտեսել ու ստանալ կապի ժամանակակից միջոցների տվյալները։ Նշվում է, որ այդ սարքի օգնությամբ կարելի է պարզել գաղտնաբառերը, կոնտակտները, գաղտնազերծել զրույցները և թարգմանել անգլերեն։

Լրահոս
0