00:06 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Նիկոլ Փաշինյան

«Մա՞րդ ա վատացել»... 2018-ի թոփ արտահայտությունները. «Հրապարակ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

«Հրապարակ թերթը մեկտեղել է տարվա ընթացքում թևավոր խոսքի վերածված արտահայտությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն: Ողջ ընթացքն ուղեկցվեց տարբեր հայտարարություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հեղափոխության ընթացքում Հանրապետության հրապարակում երբեմն ավելի շատ մարդ էր հավաքվում, քան հրապարակը կարող էր տեղավորել, ուստի քաղաքացիների ինք-նազգացողությունը հաճախ վատանում էր: Նիկոլ Փաշինյանի «մարդ ա վատացել» արտահայտությունը ամեն 5 րոպեն մեկ հնչելուց հետո դարձավ թևավոր խոսք:

Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն հաճախ էր այցելում այս կամ այն պաշտոնյային, ներխուժում նրանց բնակարաններ, դա արվում է հաճախ «շնորհքով», իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան: Սակայն Առաքել Մովսիսյանը պնդում էր, որ «օրենքի տառին համապատասխան» է եղել, որ նույնիսկ երեխաները չեն վախեցել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատ¬գամավոր Գևորգ Պետրոսյանը մարդկության ծագման իր վարկածն առաջ քաշեց: Ըստ Պետրոսյանի՝ «մարդկությունն առաջացել է Ադամից ու Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց Հայկ Մարությանի տղամարդկության վերաբերյալ և Մարությանին հրավիրեց բանավեճի, սակայն առանց Նիկոլի: «Թե տղամարդ ես, արի բանավեճի, արի առանց Նիկոլի»,- հայտարարեց նա:

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի ձայնագրությունը որքան շոկային էր, նույնքան էլ` զվարճալի։ Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բնորոշումները Յուրի Խաչատուրովի ու Քոչարյանի մասին` որ նրանք «խույվորել» էին, մնաց ժողովրդական լեքսիկոնում։

Ըստ թեմայի

«Նառա, դու սուս». ինչպե՞ս Զոհրաբյանը դարձավ Ծառուկյանի փրկօղակը
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան
Հայ պաշտոնյաներից ով որտեղ է դիմավորելու Նոր տարին. «Հայկական ժամանակ»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ