07:45 17 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Հայկ Մարության

Գծատերը դու ես. հասարակական կառույցի նախագահը պատասխանել է Հայկ Մարությանին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94910

Երևանի քաղաքապետի բառապաշարը մտահոգել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի հայտարարությունն այն մասին, թե մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը սովորական պատճառաբանություն է որակում:

Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով ուղևորահոսքի նոր հաշվարկ անելու մասին Հայկ Մարությանի հայտարարությունը։

«Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ` կրկին մեծ գումարով։ Ընդամենը պետք է հասկանալ՝ այս տարիների ընթացքում ուղևորահոսքն ավելացե՞լ է, թե՞ պակասել։ Դա ավելի հեշտ է»,- ասաց Եղիազարյանը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ 2014 թվականից առ այսօր ուղևորահոսքը մեծ չափով չի փոխվել, հետևաբար, այսօրվա ուղևորահոսքի իրական պատկերը ստանալու համար բավական է մի քանի տոկոսի վերահաշվարկ իրականացնել։

Անդրադառնալով քաղաքապետի` այդ թեմայով հայտարարություններին, Եղիազարյանը դժգոհություն հայտնեց քաղաքապետի «սխալ լեքսիկոնից»` հավելելով, որ Մարությանը երթուղիները շահագործողներին անվանել է «գծատերեր»:

«Ամենամեծ գծատերը քաղաքապետն է»,-ասաց նա։

Հիշեցնենք`2017թ–ի օգոստոսին միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը 850 000 ԱՄՆ դոլարով ուսումնասիրել էր 2014թ.–ին հաստատված Երևանի տրանսպորտային ցանցն ու դրական եզրակացություն տվել։

Դեկտեմբերի 21-ին Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի։

Բացի այդ, նրա խոսքով, քաղաքապետարանը դարձյալ դիմել է տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունն իրականացրած միջազգային խորհրդատվական WYG ընկերությանը` լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքապետարանում կասկածներ ունեն, որ ուսումնասիրության հիմքում դրված 2014թ.–ի ուղևորահոսքի տվյալներն այսօրվա իրողություններին չեն համապատասխանում։

Հայկ Մարությանի խոսքով`այս նոր ուսումնասիրության տվյալները կստացվեն 2019թ.–ի փետրվարին, որից հետո կներգրավվի մեկ այլ միջազգային վարկանիշ ունեցող ընկերություն` տեսական ծրագիրը գործնականի վերածելու համար։ Դրանից հետո միայն կհայտարարվեն շահագործողների մրցույթները։ Այս գործընթացը, Մարությանի հաշվարկով, կտևի առնվազն`2, առավելագույնը` 4 տարի։

Ըստ թեմայի

Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը
Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում
Ռուսաստանում տաքսիստների մասին նոր օրենք կմշակեն. ի՞նչ կապ ունեն հայ վարորդները
թեգերը:
Հայկ Մարության, Երևան

Գլխավոր թեմաներ