00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու դատական նիստը հետաձգվեց

© Photo : Press office of Robert KocharyanВторой президент Республики Армения Роберт Кочарян
Второй президент Республики Армения Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով դատական նիստն ավարտվեց։ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում։

ԵՐԵՎԱՆ, 28 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավայրում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Այն կկայանա հունվարի 9–ին։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատական նիստի հետաձգումն արհեստական անվանեց. «Երբ դատարանները միջնորդությունները քննարկում են գիշերով, երբ կեսգիշերին մենք ասում ենք` տվեք մեզ մի օր ժամանակ, իրենք ասում են` ձեզ 2 ժամն էլ բավարար է, դուք շատ եք։ Երբ քննիչն ասում է` ինձ երկար ժամանակ է պետք ինքնաբացարկ գրելու համար, դատավորն ասում է` լավ, աշխատանքային օրն ավարտվեց. անգամ, չի քննարկվել ինքնաբացարկի միջնորդությունը»,–ասաց Օրբելյանը։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ի՞նչ է Պուտինը գրել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում. պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։

Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

 

 

 

Լրահոս
0