09:17 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկ օրում 2 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1047 0 0

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու անգամ էլ թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Այսօր` դեկտեմբերի 31-ին Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

«Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է, ռուսական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիայից» դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց Փաշինյանը:

Առայժմ,ըստ վարչապետի պաշտոնակատարի,որոշվել է ֆիքսել այս վիճակը, բայց գազի գնի թեման մնում է բանակցությունների սեղանին։

«Ամեն դեպքում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց նաև,որ գազի գնից բացի, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում այլ հարցեր չեն քննարկել:

Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ գնով է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այնտեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Ըստ թեմայի

«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան
Ցայտնոտի մեջ ենք. Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների արագացման մասին
Միլլերը Գրիգորյանի հետ քննարկել է Հայաստան գազի առաքումները 2019թ.–ին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ