05:39 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը մարգարեակա՞ն էր. համերաշխությունից մինչև Ֆրանկլին Գոնսալես

Пресс-служба президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (35)
218470

Sputnik Արմենիան վերընթերցել է Սերժ Սարգսյանի անցյալ տարվա ուղերձը և հետաքրքիր համընկումներ գտել 2018թ–ի ընթացքում կատարված իրադարձությունների հետ։ ՀՀ երրորդ նախագահը, օրինակ, ինչ–որ իմաստով կանխատեսել էր սպասվող հեղափոխական փոփոխություններն ու նույնիսկ իր եղբորորդու վերադարձը հայրենիք։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ձևավորված ավանդույթի համաձայն` երկրի ղեկավարներն ամեն տարեմուտին հանդես են գալիս շնորհավորական ուղերձով, շնորհավորում Ամանորը, ամփոփում անցնող տարին ու որոշ կանխատեսումներ անում գալիք տարվա վերաբերյալ։

Տոնական սեղանների շուրջ երկրի բարձրագույն պաշտոնյաների խոսքերը միշտ չէ, որ ուշադրությամբ լսում ու առավել ևս հիշում են։

Բայց պարզվում է, երբեմն դրանք վերընթերցելը կարող է բավական հետաքրքիր լինել` հատկապես, երբ խոսքը բուռն իրադարձություններով լի տարիների մասին է, ինչպիսին 2018–ն էր։

ՀՀ նախագահի պաշտոնում իր վերջին տոնական ուղերձում Սերժ Սարգսյանը, պարզվում է, խոսել էր թավշյա հեղափոխության դրոշակի վերածված «համերաշխությունից»` կանխագուշակելով, որ այն դառնալու է «Հայաստանի քաղաքական կյանքի ուղեցույցը»։

«Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունն այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները»,– 2017թ–ի դեկտեմբերի 31-ի հեռուստաուղերձում ասել էր Սարգսյանը։

Այդ պահին հազիվ թե Հայաստանում որևէ մեկը պատկերացներ, որ ընդամենը 4-5 ամիս հետո մեր երկրում տեղի է ունենալու «սիրո ու համերաշխության» հեղափոխությունը, որից հետո «համերաշխություն» բառն իսկապես պիտի դառնար Հայաստանի քաղաքական կյանքի ուղեցույցը։

Բայց սա դեռ ամենը չէր։ Ամանորի գիշերը Սերժ Սարգսյանը ևս մեկ մարգարեական կանխատեսում էր արել։

«Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին»,– ասել էր նա` թերևս ինքն էլ այդ պահին չպատկերացնելով, որ 1 տարի էլ չանցած ՀՀ նոր իշխանությունը պետք է Հայաստան վերադարձնի նրա հարազատներից մեկին` եղբորորդուն` Պրահայում Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի կեղծ փաստաթղթերով թաքնված Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին։

Պատահակա՞ն են այս համընկումները, մարգարեակա՞ն, թե՞գաղտնիքը խոսքի մոգական ուժի մեջ է, այս հարցերին թերևս Սերժ Սարգսյանն էլ դժվարանա պատասխանել։

Փաստն այն է, որ ՀՀ նախկին նախագահի անցյալ տարվա տոնական ուղերձի առանձին հատվածներն իսկապես իրականացել են։

Այնպես որ բաժակ բարձրացնելուց ու մաղթանքներ ասելուց առաջ լավ ծանրութեթև արեք ու ցանկացեք միայն բարին։

թեմա:
Նոր տարի (35)
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ