09:14 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
ՀՀ ԱԺ

ԿԸՀ–ն հայտարարեց ԱԺ առաջին նիստի օրը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
23810

Տիգրան Մուկուչյանը որոշեց` երբ կգումարվի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին, ժամը 10։00–ին։ Այս մասին այսօր ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հիշեցնելով, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը որոշելու իրավասությունն օրենքով վերապահված է ՀՀ ԿԸՀ նախագահին։

Հիշեցնենք` ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ–ի նոր նստաշրջանը պետք է հրավիրվի «նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին»։

Քանի որ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ–ն վերջնական արդյունքները հրապարակել էր դեկտեմբերի 17–ին, ապա դրան հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն էր` ոչ աշխատանքային օր։

Հաջորդ երկուշաբթին` հունվարի 7-ը, նույնպես ոչ աշխատանքային էր, հետևաբար, ԿԸՀ–ին մնում էր նիստը նշանակել դրան հաջորդող երկուշաբթի օրը` հունվարի 14-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

«Թավշյա» 2018-ը․ հեռացող տարվա նշանակալի իրադարձությունները Հայաստանում
«Իմ քայլը» ամոթով չի թողնի. Փաշինյանի թիմում գիտեն իրենց գլխավոր խնդիրը
Խորհրդարանական ընդդիմությանն անհրաժեշտ է տրամադրել ավելի լայն լիազորություններ. Մարուքյան
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ