19:22 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
347 0 0

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարն առաջարկում է կրճատել Նոր տարվա հանգստյան օրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է աշխատանքային ռեժիմին վերադառնալու մասին։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանում տոնական ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն։

«Հուսամ` նոր ԱԺ-ն ամանորյա ոչ աշխատանքային օրերի կտրուկ կրճատման հարցը արագ կլուծի»,– գրել է Թորոսյանը։

Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի» համաձայն` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ Նոր տարվա տոներն են, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին` նախածննդյան տոները, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդն ու Հայտնության օրը: Դե իսկ հունվարի 7-ին նույն օրենքով մեր երկրում Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն է, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Ի դեպ, անցյալ տարի Ամանորից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանն այսքան երկար կհանգստանա ձմռանը, նա նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր։

ԱԺ ներկայացված համապատասխան նախագիծը, որով 2019 թվականի հունվարի 3-ից սկսած նախատեսվում էր անցնել աշխատանքային ռեժիմի, հետաձգվեց, ապա ընդհանրապես հանվեց շրջանառությունից:

Ըստ թեմայի

Զիջի՛ր. ամեն վայրկյանը կարևոր է. Արսեն Թորոսյանը նկարահանվել է սոցիալական գովազդում
«Պանիկա չգցել». Արսեն Թորոսյանը գրել է «մահաբեր» դեղի մասին
Առողջապահությունը պետք է լինի գերակա ոլորտ. «Sputik Զրույցի» հյուրը Արսեն Թորոսյանն է
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ