04:47 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Դիլիջան ազգային պարկ

Ծառահատումներ Դիլիջանում. նախարարությունը ՀԿ-ին մեղադրում է ակնհայտ կեղծ տեղեկության համար

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Բնապահպանության նախարարությունը պարզաբանել է«Դիլիջան» ազգային պարկում կատարված ծառահատումների մասին լուրերը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. «Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի` վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։ Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության հրապարակած պարզաբանման մեջ:

Բնապահպանության նախարարությունը նշում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումներն ու ազգային պարկի տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի ու անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը։

«Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը, հատվել և վնասվել են է մինչև 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում»,- վստահեցնում է նախարարությունը։

Ապօրինի անտառհատումը, ըստ գերատեսչության, հայտնաբերել ու արձանագրել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և նույն օրը, ըստ կարգի, տեղեկացրել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:

Նախարարությունը նաև փաստում է, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր շուրջ 10 հազար ապօրինի հատված ծառ, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։

Մինչդեռ, ըստ նախարարության, 2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է 30 ծառի ցուցադրական և ապօրինի հատման դեպք, որոնք բոլորն արձանագրվել ու բացահայտված են ազգային պարկի կողմից։

«Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատևում էին տարաբնույթ մոնիթորինգային և վերահսկողական գործառույթներ իրականացնելով»,- նշում է նախարարությունը։

Հիշեցնենք` «Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը երեկ «Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել` նշելով, որ «Դիլիջան» ազգային պարկում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»:

«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե՛ անտառապահները և թե՛ անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշել էր նախաձեռնությունը՝ հավելելով, որ շատ հետաքրքիր է՝ ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այդ ավերածությունը»։

ՀԿ-ի այս մեղադրանքները նախարարությունը որակում է «իրականությունը խեղաթյուրելու փորձ» և միաժամանակ հայտնում, որ նախկինում «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը բնապահպանության նախարարության համաձայնությամբ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում, բայց վերջին դեպքը, ըստ նախարարության, «ակնհայտ կեղծ և իրականությունը աղավաղող տեղեկատվություն» է:

Գլխավոր թեմաներ