01:43 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Էդուարդ Շարմազանով

«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասում». Շարմազանով

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33032

Էդուարդ Շարմազանովը թվարկել է իր մտահոգությունները` նշելով, որ կա մեկ լավ լուր։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` թվարկելով իր մտահոգությունները։

«Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում, 2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ չկատարում, առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան, ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ, Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում»,– գրել է նա։

Շարմազանովն ավելացրել է, որ շարքն իրականում ավելի երկար է, բայց կա նաև մեկ լավ լուր`վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։

«Փաստորեն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասում»,– եզրափակել է նա։

Ի դեպ, այսօր 2019թ–ի առաջին աշխատանքային օրվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորանք էր հղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ թեմայի

Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դըմփ-դըմփ հուի» իշխանազավթմանը. Շարմազանովի թոփ 10–ը
ՀՀԿ-ի համար «տասովկա» անողները հիմա վազվզում են Փաշինյանի թիմի համար. Էդուարդ Շարմազանով
Փաշինյանը մի գեղեցիկ օր էլ կասի`վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանով
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ