18:45 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Ազգային ժողով

Հայտնի է` նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երբ և որտեղ կստանան իրենց մանդատները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)
264 0 0

Օրենսդիր մարմնի նորընտիր ներկայացուցիչներն իրենց մանդատները կստանան մշակութային օջախում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- նշել է նա:

ԿԸՀ-ն հունվարի 4-ին հայտնել էր 7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների անունները։ «Իմ քայլը» խմբակցության կազմում կլինեն 88 պատգամավոր։

Անդամների քանակով երկրորդ տեղում ԲՀԿ–ն է, որը նոր խորհրդարանում ունենալու է 26 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է` 18 պատգամավորով։

Արդեն հայտնի է, որ խորհրդարանի խոսնակ կլինի Արարատ Միրզոյանը, նրա տեղակալները՝ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Երրորդ փոխխոսնակ կարող է լինել Մանե Թանդիլյանը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)

Ըստ թեմայի

ԱԺ փոխնախագահի պաշտոնն ամենաճիշտը կլինի իմ հետագա կարիերիան զարգացնելու համար. Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երրորդ փոխխոսնակի մասին հարցին
Ինչո՞վ կզբաղվի երիտասարդ նախարարը նոր գումարման ԱԺ–ում. Հայրապետյանն արդեն գործի է անցել
ԿԸՀ–ն հայտարարեց ԱԺ առաջին նիստի օրը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ