15:04 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ թոշակառուի իրավունքները վերականգնվել են։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Թոշակառուն դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` իր կենսաթոշակի հետ կապված խնդիրները կարգավորելու հարցով։

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2013 թվականից կենսաթոշակի անցած քաղաքացուն 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ծանուցել են, որ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում նրա աշխատելու փաստը: Արդյունքում նրա ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը նվազեցվել է։

Միաժամանակ, սոցիալական ծառայությունում նրանից պահանջել են հետ վերադարձնել ավել վճարված 200.000 դրամը։

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է քաղաքացու բողոքի հիմքերը, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, կատարվել լրացուցիչ ուսումնասիրություններ:

Արդյունքում ՄԻՊ միջամտությամբ վերականգնվել է թոշակառուի աշխատանքային ստաժը, քաղաքացին ազատվել է 200.000 դրամը վերադարձնելու պահանջից։ Ավելին` քաղաքացուն վճարվել է սխալ հաշվարկի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։

Ըստ թեմայի

11 հայ և մեկ ռուս տատիկ. Տամբովի ոստիկանությունը հանցավոր սխեմա է բացահայտել
Սարանսկում թոշակառուն դատարանի առաջ է կանգնել հայի պատճառով
Թոշակառու պապիկն ամենագնաց է հավաքել հին «Օկայից». տեսանյութ
թեգերը:
Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ