09:40 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Հնդիկները Հայաստանում

Ինչո՞ւ են Հայաստանում շատանում հնդիկները. պատկան կառույցների մեկնաբանությունը

© Sputnik / Laura Sarkisian
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
224015

Ի՞նչ նպատակով են Հնդկաստանի քաղաքացիները գալիս Հայաստան ու ինչու է նրանց թիվն ավելանում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանում կացության իրավունք ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը վերջին շրջանում իրականում աճել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով` նախորդ տարվա արդյունքներն առայժմ մոտավոր են, դրանք կհստակեցվեն հունվարի 20-ից հետո, բայց անգամ նախնական տվյալները թույլ են տալիս նման եզրակացություն անել։

«2015թ.–ին ՀՀ–ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 1119 քաղաքացի, 2016-ին` 1086, 2017-ին`938։ Այսինքն` այդ թիվը նախորդ տարիներին 900-ից 1100–ի շրջանակում էր։ Իսկ նախորդ տարվա արդյունքներով արդեն այդ թիվը մոտ է լինելու 2000-ի»,– ասաց Նելլի Դավթյանը։

Հնդկաստանի քաղաքացիների այցերի ավելացումը միգրացիոն ծառայությունում մեկնաբանում են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության պարզեցմամբ։

«Ի տարբերություն 2017թ.–ի փետրվարին ընդունված որոշման, 2018թ.–ի նոյեմբերին կառավարությունն ընդունեց նոր որոշում, որի համաձայն Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգն ավելի դյուրացվեց` հնարավորություն տալով վիզա ստանալ առանց հրավերի` ինչպես նախկինում էր։ Նրանք այս պահին կարող են վիզա ստանալ ինչպես դեսպանություններում, այնպես էլ սահմանային անցակետերում, կամ ստանալ էլեկտրոնային վիզա` վիզա համակարգի միջոցով»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների այցերի նպատակին, մինչև անցյալ տարի կացության իրավունքի նպատակը մեծամասամբ եղել է կրթություն ստանալը։

Այդուհանդերձ, Հնդկաստանից միգրանտների թվի ավելացմանը զուգահեռ միգրացիոն ծառայությունը խստորեն վերահսկում է նրանց այցերի օրինական հիմքերը` միաժամանակ բացառելով ազգային խտրականությունը։

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ միգրանտը ներկայացնում է ուսումնական հաստատության կողմից տրված ուսումնառությունը հիմնավորող փաստաթուղթը, որի ստուգումից հետ նրա դիմումը կամ բավարարվում, կամ մերժվում է։

«Իսկ եթե աշխատանքի նպատակով է բնակվելու ՀՀ–ում, ներկայացնում է աշխատանքային պայմանագիր, կատարվում են համապատասխան ստուգումներ մեր համապատասխան ծառայությունների կողմից։ Եթե պարզվում է, որ նրանց ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը, բնականաբար, դիմումը մերժվում է»,– ասաց Բիչախչյանը։

Հիշեցնենք` սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկում են առաջացրել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թվի ավելացման մասին լուրերը:

Հնդիկները Հայաստանում կատարում են ցածր վարձատրվող աշխատանք, ինչը շատերի կարծիքով, Հայաստանում կարող է աշխատաշուկայի խնդիրներ առաջացնել:

Ըստ թեմայի

Եվրոպան քաղցր չէ, կամ հայ միգրանտների երազն ու դառը իրականությունը
Հայաստանի ներգաղթային քաղաքականության բաց կողմերը. Sputnik–ի հյուրը Հայկ Բալանյանն է
Մոսկվայի միգրանտների համար հունվարի մեկից թանկացավ աշխատանքային արտոնագիրը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ