01:12 19 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Հայկ Ալումյան, Վիկտոր Սողոմոնյան

Քոչարյանի պաշտպանությունը դիմել է Սահմանադրական դատարան. իրավաբանները պարզաբանել են` ինչու

© Sputnik/ Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (121)
17120

Վճռաբեկ դատարանը հիմքեր չուներ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը վարույթ ընդունելու համար, կարծում են փաստաբանները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը դիմել է Սահմանադրական դատարան։ Պատճառները լրագրողներին ներկայացրել է նրա փաստաբաններից մեկը` Հայկ Ալումյանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ուսումնասիրել է նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։ Քոչարյանը նիստին ներկա չի եղել։

«Այս պարագայում, կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի գլխավոր դատախազության բողոքը (կրկին կալանավորման մասին)։ Վճռաբեկ դատարանը կիրառել է Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 կետը (ուսումնասիրել վճռաբեկ բողոքը)», – ասաց Ալումյանը, ավելացնելով, որ նման բան անել չէր կարելի։

Նա նշեց, որ բողոքը վարույթ ընդունելու համար հիմք էին հանդիսանում երկու հարց, որոնցից առաջինը օրենքի միատեսակ կիրառման հարցն է (օրենքի տարբեր մեկնաբանությունների կանխում)։

Սակայն Քոչարյանի անձեռնմխելիությունը, ըստ նրա, օրենքով սահմանված չէ։ Անձեռնմխելիության հարցը սահմանադրական է։

«Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել հարցը որովհետև դա նշանակում է, որ պետք է մեկնաբաներ Սահմանադրությունը», – նշեց Ալումյանը։

Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու երկրորդ հիմքը մարդու հիմնարար իրավունքների և ազատության խախտումների առկայությունն է։

Ընտրելով մարդու ազատության և պետության շահերի (նրան կալանքի տակ պահելու) միջև, Ալումյանի խոսքով, Վերաքննիչ դատարանը համարեց, որ առաջինն ավելի կարևոր է։ Այդ պատճառով գլխավոր դատախազության` մարդու իրավունքների ոտնահարման մասին վճռաբեկ բողոքն անհեթեթ է հնչում։

Այդպիսով, ըստ նրա, գլխավոր դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելը սկսեց հակասել օրենքին։

Ալումյանի խոսքով` եթե Սահմանադրական դատարանը համարի, որ պաշտպանական կողմն իրավացի է, գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելու որոշումը պետք է վերանայվի։ Դրանից են ելնելու հետագա դատական ակտերը վերանայելու հարցերը, այդ թվում` Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրական իրավունքի փորձագետ Արամ Վարդևանյանը, ում անունից դիմում կներկայացվի Սահմանադրական դատարան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը որևէ կերպ չպետք է ուսումնասիրի այն հարցերը, որոնք Սահմանադրական դատարանի տնօրինության տակ են։

«Վճռաբեկ դատարանը, կարելի է ասել, ապահովում է օրենքների և նորմատիվային ու իրավական ակտերի կիրառման համընդհանուր պրակտիկան, այսինքն` ընդունում է որոշումներ, որոնք նախադեպ են դառնում», – ասաց Վարդևանյանը։

Սակայն, Սահմանադրության համաձայն, սահմանադրական արդարադատության հարցերը լուծում է միայն ՍԴ–ն։ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը (414․2), փաստորեն, արձանագրում է, որ նաև Վճռաբեկ դատարանը կարող է լուծել հարցեր, որոնք սահմանադրական արդարադատության օբյեկտ են հանդիսանում։

«Նման իրավիճակում արդար դատավարության մարդու իրավունքը պարզապես խախտվում է», – ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

Իսկ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգել էր մինչև հունվարի 9-ը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (121)

Ըստ թեմայի

Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին
«Աշխարհ չկա առանց քեզ». Ռոբերտ Քոչարյանի որդին Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել
ՀՔԾ–ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ