04:06 20 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.27
  • GBP645.47
  • EUR552.06
  • RUB7.57
Երկաթուղի

Ինչու են Հայաստանում նախընտրում գնացքը. երթևեկողների թիվն ավելացել է 31%-ով

© Sputnik / Karen Yepremyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին ավելացել է «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորափոխադրումների ծավալը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ամանորի և Սուրբ ծննդի տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%):

Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր:

Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին, ինչը վկայում է «Հարավկովկասյան երկաթուղու» հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

Օրինակ` եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4%, ապա երկաթուղում արձանագրվել է աճ 5,3%-ով:

Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում դրական դինամիկան նկատվում է 2015 թվականից:

Միևնույն ժամանակ ավելանում է նաև ուղևորատար գնացքների արտադրողականությունն ու արդյունավետությունը: Օպերատիվ տվյալների համաձայն` 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է:

Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:

Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը կազմել է 14 հազար:

Մոտակա ամիսներին ՀԿԵ-ն կստանա երկրորդ նոր էլեկտրագնացք, ինչի շնորհիվ ավելանալու է հանրապետության երկու գլխավոր քաղաքների միջև կատարվող ուղերթերի հաճախականությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

ՀԿԵ–ն որոշել է բարեփոխել աշխատողներին պարգևատրելու համակարգը
ՀԿԵ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի համար կարևոր տրանսպորտային երթուղուն. Սերգեյ Վալկո

Գլխավոր թեմաներ