14:49 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրի ընթացքին, արխիվային լուսանկար

Հայտնի է` երբ պատրաստ կլինի Երևանում կառուցվող Ինժեներական քաղաքը

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
330 0 0

ՀՀ կառավարությունը որոշեց՝ հողատարածքները կտրամադրվեն անհատույց, բայց կարող են և հետ վերցվել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի 74 հասցեում գտնվող, Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող, 3 հա մակերեսով հողատարածքը, որի կադաստրային արժեքը 135 720 000 դրամ է, այսօր կառավարության որոշմամբ որպես նվիրատվություն հատկացվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Նվիրատվության նպատակը ինժեներական քաղաքի ստեղծման նախագծի իրագործումն է։

Ըստ նախագծի` տարբեր կազմակերպություններին անհատույց տարածքներ են հատկացվելու, ընդ որում, լինելու են նվիրատվության պայմանագրեր, որպեսզի հողը և դրա վրա իրականացվող կառուցապատումները պատկանեն տվյալ ընկերություններին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, նախագիծը ներկայացնելիս, հայտնեց, որ պետությունը հողի ոչ նպատակային օգտագործման դեպքում պետությունն իրավունք կունենա հետ վերցնել այն։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե երբ նախագիծը կլինի իրականացված, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց.«2020թ-ի ավարտին, 2021թ-ի սկզբին նախատեսվում է ունենալ ինժեներական քաղաքն ավարտուն տեսքով»։

Ի դեպ, ինժեներական քաղաքն արդեն իսկ կառուցման փուլում է։ Այնտեղ արդեն գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Ինժեներական քաղաքում գործող մասնավոր ընկերություններն արդեն կառուցել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Կառավարության նախկին հայտարարությունների համաձայն` այստեղ նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, ուսումնահետազոտական կազմակերպություններ։ Ընթացքի մեջ է նաև երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, ստարտափների հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:

Ըստ թեմայի

Նոր «ՏՏ դեղամիջոց» աուտիզմ ունեցող երեխաների համար. Հայաստանում նոր ծրագիր են ստեղծում
ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-ճապոնական գործակցության զարգացման հիմնաքար
Ռուս փորձագետն ասել է` որքան ներուժ ունի Հայաստանը ՏՏ ոլորտում
Ավետիսյան. «Աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկն ունի ՏՏ ոլորտը»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ