00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը հետաձգվեց. դատավորը կփոխվի

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահի կալանքի հարցով դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվեց։

ԵՐԵՎԱՆ, 10 Հունվար — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ հետաձգեց ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով դատական նիստը։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Պատճառը դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկն է։

«Դատավորն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն։ Օրվա ավարտին դատարանի որոշումը մեզ կհանձնեն, որից հետո կկարողանանք գնահատական տալ»,– ասաց Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստին չի մասնակցել։

Դատական հաջորդ նիստը կնշանակվի այն ժամանակ, երբ տվյալ գործը կմակագրվի մեկ այլ դատավորի։

Քոչարյանի փաստաբանը հույս հայտնեց, որ դա կլինի հնարավոր մեղմ ժամկետներում։

Адвокат Роберта Кочаряна Айк Алумян перед началом пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանությունը դիմել է Սահմանադրական դատարան. իրավաբանները պարզաբանել են` ինչու

Հիշեցնենք` երեկ մեղադրող կողմը` նիստին ներկա դատախազն ու քննիչն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նիստը վարող դատավորին։ Քոչարյանի փաստաբաններն առարկել էին միջնորդության դեմ, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Ներկայացնելով մեղադրող կողմի միջնորդության հիմքը` Հայկ Ալումյանը երեկ լրագրողներին հայտնել էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով ժամանակին շատ մոտ են եղել և որպեսզի իր անաչառության վերաբերյալ կասկածներ չառաջանան, ինքնաբացարկ էր հայտնել։

Թե որ մեղադրյալի մասին է խոսքը, Ալումյանը չէր ցանկացել մանրամասնել։ Բայց նշել էր, որ իրենց դիտարկմամբ այս խնդիրը Քոչարյանի կալանքի հարցի քննության հետ կապ չունի։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել հարազատներին ու Նոր տարվա հանձնուք ստանալ նրանցից

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

Իսկ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգել էր մինչև հունվարի 9-ը, իսկ հունվարի 9-ին` մինչև հունվարի 10-ը։

Լրահոս
0