14:50 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Արա Բաբլոյան

Բաբլոյանը հուզված է. նա հրաժեշտ է տալիս պաշտոնին ու վերադառնում մասնագիտական աշխատանքին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21110

ԱԺ–ն կազմակերպել էր Նոր տարվա ավանդական ընդունելություն։ Միջոցառումը համեստ էր, հյուրերը` քիչ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱԺ–ի դեռ գործող նախագահ Արա Բաբլոյանն այսօր` հունվարի 11-ին, խորհրդարանում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոստովանեց` հուզված է։ Պատճառը աշխատանքային վերջին օրն է խորհրդարանում։ Երկուշաբթի Ազգային ժողով կգան արդեն նոր` 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները։

«Ես հուսով եմ, որ նոր զարգացումներ տեղի կունենան։ Գուցե էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնեն զարգացնելու խորհրդարանի գործունեությունը»,– ասաց Բաբլոյանը։

Իսկ իր ղեկավարած` 6-րդ գումարման խորհրդարանը, նրա դիտարկմամբ, կարողացավ ժողովրդավարական մոտեցումներ ամրագրել, և Բաբլոյանը հույս ունի, որ դրանք այսուհետ ևս կպահպանվեն։

«Խորհրդարանը հայելին է այն քաղաքական, հասարակական և պետական փոփոխությունների, որոնք մենք ակնկալում ենք մեր երկրում։ Այնպես որ սպասելիքները մեծ են։ Ես հույս ունեմ, որ այս ամենը տեղի կունենա»,– ասաց նա։

Իսկ վերջում բոլորին առաջին հերթին առողջություն մաղթեց`որպես բժիշկ ու հայտնեց, որ վերադառնալու է առողջապահական ոլորտի իր գործունեությանը, քանի որ իր մոտ «վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»։

ՀՀԿ խմբակցությունից գործող ԱԺ–ի վերջին միջոցառմանը, բացի Բաբլոյանից, ներկա էր միայն ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»` միայն Էդմոն Մարուքյանը։ ՀՅԴ խմբակցությունն Ամանորի ընդունելությանը չէր եկել։

Ըստ թեմայի

Հայաստանի ամենատարեց ընտրողը օրհնեց նորընտիր ԱԺ պատգամավորներին
Ում հաշվին են նոր պատգամավորները կոնյակ խմել. բացատրում է ԿԸՀ ղեկավարը
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն
թեգերը:
Արա Բաբլոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ