00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահռելի հաջողություններ ու լուծված խնդիրներ. նախարարներն իրենց աշխատանքից գոհ են հեռանում

© Sputnik / Aram NersesyanМинистры образования и науки Араик Арутюнян, диаспоры Мхитар Айрапетян и культуры Лилит Макунц на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн
Министры образования и науки Араик Арутюнян, диаспоры Мхитар Айрапетян и культуры Лилит Макунц на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 8-ամսյա աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Նորընտիր Ազգային ժողովը երկուշաբթի` հունվարի 14-ին, նոր կազմով կգումարի առաջին նիստը։ Խորհրդարանի կազմավորումից ու ղեկավար պաշտոնյաների ընտրությունից հետո Ազգային ժողովը կընտրի նաև գործադիր իշխանության ղեկավարին։ Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կարճատև կառավարության գործունեությունը կավարտվի։

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով կլինի Հայաստանի նոր կառավարության առաջին սուպերնախարարը

Մինչ հայտնի կդառնա, թե ովքեր պաշտոններ կստանան նոր կառավարությունում, դեռևս գործող կառավարության անդամները չեն թաքցնում` իրենք իրենց աշխատանքից գոհ են։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, որն արդեն իսկ հայտարարել է, որ վերանշանակվելու է այդ պաշտոնում, իր կատարած աշխատանքից անթաքույց գոհ է։

«Մեր ծրագրերի մի մեծ տոկոսը հաջողվեց անել։ Հատկապես ճանապարհաշինության ոլորտում մենք ահռելի հաջողություններ ունենք»,– ասաց Արշակյանը:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ևս հայտարարեց, որ լավ է աշխատել։

«Խնդիրների մեծ մասը լուծել ենք»,– ասաց նա:

В парламенте Армении готовятся к приему новых депутатов - Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակ. ո՞վ է տվել նորոգման գումարը

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, որը նոր կառավարության կազմում չի լինելու ու շարունակելու է աշխատել օրենսդիր իշխանությունում, նույնպես դրական է գնահատում իր աշխատանքը:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն էլ վստահ է, որ իր աշխատանքի արդյունքում հայաստանյան տնտեսության վիճակն այսօր լավ է։

Իշխող կուսակցության լավատեսությունը, սակայն, չի կիսում ընդդիմությունը։ Այդ մասին մեր հարցին ի պատասխան ՀՀԿ անդամ, ԱԺ դեռ գործող փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք ինքներդ տեսեք, թե ինչպիսի վիճակում է գտնվում երկիրն այս 8 ամսվա ընթացքում»,– ասաց նա, ապա համոզմունք հայտնեց, որ շատ չանցած Հայաստանն ու հայաստանցին կզգան նաև թանկացած գազի ազդեցությունը։

«Գազի գինը, կարծում եմ, ազդեցություն կունենա առաջիկա ամիսներին ոչ միայն իմ, այլև ձեզ վրա»,– ասաց նա։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք քիչ ենք, բայց մեզ ընդդիմություն են ասում. ԼՀԿ-ն կհսկի Փաշինյանի ամեն մի քայլը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի զարմանում, որ կառավարության անդամներն իրենց աշխատանքից գոհ են։

«Պարզ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա պիտի ասի` ես լավ եմ աշխատել, իմ գործը լավ եմ արել, – մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Մարուքյանը և ավելացրեց,– սփյուռքի նախարարն ասում է` շատ կարևոր էր իր գործը, բայց սփյուռքի նախարարությունը կրճատվում է։ Այսինքն` եթե կարևոր չէր այդ նախարարությունը, այս 7 ամսվա ընթացքում ի՞նչ էիք անում։ Առաջին օրից ասեիք, որ պետք է կրճատել և ուրիշ ձևով է պետք աշխատել։։ Նույնը մշակույթի մասին կարող եմ ասել»։

Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը ձևավորվելիք նոր կառավարությունից, մեր զրուցակիցները չեն շտապում կարծիք հայտնել` առաջարկելով սպասել դրա ձևավորմանը։

Հիշեցնենք` գործող կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ձևավորվել է 2018թ–ի մայիսին` թավշյա հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու արդյունքում։

Эдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նորմալ չէ, երբ Փաշինյանը գալիս է ԱԺ ու ինչ–որ ժողով է անում. Մարուքյանն անհանգստացած է

5 ամիս անց` հոկտեմբերին, Փաշինյանն Ազգային ժողովի դիմաց կազմակերպված հանրահավաքում հայտարարեց, որ պաշտոնանկ է արել ԲՀԿ–ն ներկայացնող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, ինչպես նաև ՀՅԴ անդամ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։ Օրեր անց նրանք ևս փոխարինվեցին Փաշինյանի կուսակիցներով։

Ի դեպ, Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` առավելագույնը` 15 -օրյա ժամկետում: Բայց իր նշանակումից ամենաուշը 5 օր հետո նորանշանակ վարչապետը ՀՀ նախագահին պետք է ներկայացնի փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, որոնց նախագահը պետք է նշանակի 3 օրվա ժամկետում։

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ նոր կառավարությունը պետք է կազմված լինի ոչ թե 17, այլ 12 նախարարություններից։ Բայց դրա համար նախ պետք է համապատասխան փոփոխություն իրականացվի «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում»։ Այնպես որ կա՛մ կառավարությունը ստիպված կլինի հրատապ կերպով ԱԺ ուղարկել օրենքի նախագիծը, կա՛մ կազմավորվել գործող օրենքով, և միայն օրենքի փոփոխությունից հետո կրճատել «ավելորդ» գերատեսչություններն ու պաշտոնները։

Լրահոս
0