00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալների «վեճ» Հայաստանում. ի՞նչ է կատարվում ՊՆ–ի հետազոտական համալսարանում

© Sputnik / Asatur YesayantsАйк Котанджян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Айк Котанджян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ղեկավարությունը կարծում է, որ կտուժի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը, նոր ղեկավարը ակնարկում նախկինում առկա նեղ խմբային շահերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի –Sputnik, Դավիթ Սարգսյան. Հունվարի սկզբին վեճ էր ծագել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի շուրջ, նախկին և նոր ղեկավարությունը փոխադարձ մեղադրանքներ է հնչեցրել։

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները «ելնելով Հայաստանի, Արցախի և ողջ հայության ազգային անվտանգության շահերից»։ Այս ֆոնին, նրա խոսքով, երիտասարդ և հայտնի պրոֆեսիոնալ գիտնականները լքում են համալսարանը։

Сейран Оганян на открытии нового факультета в военном университете имени Вазгена Саргсяна (1 сентября 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Կառույցի նոր ղեկավարությունը «տակ» չմնաց։ Գործող ղեկավար գեներալ–մայոր Գենադի Տավարացյանը բավական խիստ արձագանքեց` տարակուսանք հայտնելով Քոթանջյանի հայտարարության վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ համալսարանը հիմա չի զբաղվում «հեռանկար չունեցող կամ կիրառության առումով մշուշոտ, ինչպես նաև պաշտպանության համակարգում որոշումների ընդունման վրա չազդող, իսկ երբեմն էլ նեղ խմբային շահեր հետապնդող նախագծերով և հետազոտություններով»։

Տավարացյանը նշել է, որ համալսարանը սկսել է զբաղվել կարևորագույն օպերատիվ և ռազմավարական կրթական ծրագրերի իրականացմամբ։ Իսկ համալսարանից հեռացող աշխատակիցները համատեղությամբ աշխատում էին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը նշեց, որ տեղի ունեցող դեպքերը առանձին երևույթ չեն, այլ ավելի գլոբալ գործընթացի մաս։ Նրա կարծիքով` նախկին իշխանությունների օրոք ստեղծվել էր գիտահետազոտական կենտրոնների ցանց, կենտրոններ, որոնք նաև գիտական աշխատանք էին կատարում, սակայն նրանց գործունեության մեջ որոշակի քաղաքական տարր կար։

«Նոր իշխանությունն իր գիտական և ինտելեկտուալ վերնախավն ունի։ Նրանք, կարծում եմ, ձգտելու են ինտեգրել իրենց այս համակարգում։ Ըստ էության, մենք մի իրավիճակում ենք, որի պարագայում փակվում են նախկին կենտրոնները (այդ թվում «Նորավանքը»)», – ասաց Հարությունովը։

Նրա խոսքով` չի բացառվում, որ այլընտրանքային կենտրոններ կստեղծվեն, սակայն արդեն գիտական և փորձագիտական հանրության բացարձակ այլ սեգմենտի համար։

Բացի այդ, Հարությունովի խոսքով, սա տնտեսման քաղաքականության մի մասն է, որը կառավարությունն իրականացնում է վերջին շրջանում (այդ թվում` նախարարությունների թվի կրճատումով)։

«Ինչ վերաբերում է նմանօրինակ կենտրոնների, նույն ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աշխատանքի իրական արդյունավետությանը, ապա դրանք միշտ էլ ոչ հանրային են եղել», – ասաց Հարությունովը։

Ինչ–որ աշխատանք, ըստ նրա, արվում էր, փաստաթղթեր հայտնվում էին, սակայն չի կարելի ասել, որ նրանց աշխատանքի արդյունավետությունն արձանագրվում էր հանրային մակարդակում։

Активисты на улице Корюна (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սկանդալ Anonymous–ից. Հայաստանում ապշել են «ռուսամետ փորձագետների» բրիտանական ցանկից

Պաշտպանության նախարարությանն առընթեր վերլուծական բևեռի ձևավորման գաղափարն ինքնին, իհարկե, ճիշտ է։ Նորը չստեղծելով` հները փակելը սխալ է, թեև դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու ապագայում։

«Միևնույն ժամանակ, այն, ինչ եղել է մինչ օրս, որոշակի հարցեր էր ծնում», – ընդգծեց Հարությունովը։

Ինչպես պնդում է ՀՀ ՊՆ կայքը, Հայաստանում պաշտպանական ազգային հետազոտական համալսարան ստեղծելու նախագիծը մշակվել և փորձարկվել էր 2003-2004 թվականներին քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ Հայկ Քոթանջյանի կողմից` ԱՄՆ–ի պաշտպանության ազգային համալսարանում ակադեմիական ստաժավորում անցնելու ժամանակ։

Համալսարանի նպատակը հետազոտական և կրթական գործունեության միջոցով Հայաստանի անվտանգության և պաշտպանության համակարգերի արդյունավետության բարձրացումն է։ Համալսարանի առաջ դրված խնդիրների թվում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվա–հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում արվող ուսումնասիրությունները, ինչպես նաև թվայնացված կիբերռեսուրսների կառավարումը։ Այս ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում համապատասխան վերլուծական նամակներ և առաջարկներ, ինչը նպաստում է ռազմավարական տեսանկյունից գիտական հիմնավորում ունեցող որոշումների ընդունմանը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական-անվտանգության գիտելիքների ընդլայնմանը։

Լրահոս
0