01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ձերբակալում

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկին բերման է ենթարկվել. տեսանյութ

CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24930

ՀՀ ոստիկանությունը առգրավել է ապօրինի պահվող զենք–զինամթերք։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու կասկածանքով կրելու կասկածանքով մարդիկ են բերման ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, երեկ` հունվարի 12-ին՝ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:

Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ:

Ռուսական համարանիշերով «Տոյոտա»մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:

Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվել է նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածը վերցվել է: Նշանակվել են փորձաքննություններ:

ԶԼՄ–ների տվյալներով` բերման ենթարկվածը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկին է(Արտյոմ Հարությունյան)` իր անվտանգության աշխատակիցներով։

թեգերը:
ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ