10:41 18 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.81
  • GBP625.67
  • EUR553.43
  • RUB7.30
Բողոքի ակցիա

Պատրաստ գործողությունների.ցուցարարները սպասում են գեներալ Մանվելի գործով դատարանի որոշմանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (127)
21310

Վերաքննիչ դատարանը շարունակում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխարինելու հարցով դատական նիստը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Բողոքի ակցիայի մասնակիցները Վերաքննիչ դատարանի շենքի մոտ են, որտեղ այսօր քննվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, և մտադիր չեն հեռանալ մինչև որոշում չկայացվի, այնուհետև հանդես կգան հայտարարությամբ:

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխարինելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նա 2018 թվականի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել, որից հետո բողոքի ցույցեր և երթեր էին սկսվել` պահանջելով Գրիգորյանին կալանավայր վերադարձնել։

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը դադարեցրել էր նիստը, սակայն ընդմիջումից հետո հարցի քննությունը շարունակվեց։

Այժմ Վերաքննիչ դատարանի շենքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում`պնդելով, որ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորեն։

Բողոքի ակցիայի համակարգող Ջիվան Աբրահամյանը ցուցարարներին հայտնեց, որ դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել։ Ի պատասխան բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ մտադիր չեն հետ կանգնել։

Աբրահամյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարները կոնկրետ գործողությունների կդիմեն, սակայն հրաժարվեց մանրամասնել, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել։

Ցուցարարները իրենց հետ տուշոնկա, զուգարանի թուղթ և փոքր վիրակապեր են բերել։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (127)

Ըստ թեմայի

Էջմիածնի բնակիչները ցույց են կազմակերպել. սպառնում են փակել նաև «Զվարթնոցի» ճանապարհը
Ցուցարարները բացեցին Երևան–Էջմիածին ճանապարհը
Այն, ինչ կարելի է ԱՄՆ–ին ու Եվրոպային, չի կարելի Հայաստանին. երկակի ստանդարտներ
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ