07:53 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14401

2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:

Տարվա ընթացքում գրանցված դեպքերն ամբողջացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Զինծառայողներից 7-ը մահացել են հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերից 11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 10-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը։

Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը:

Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը: 

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք ՊՆ զորամասում. 19-ամյա զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի մասում
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր. լուսանկարներ
Զինված ուժերում անհրաժեշտ է հոգևորականների մասնակցությունը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
թեգերը:
ՀՀ դատախազություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ