00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн
Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գաղտնալսող սարքեր ունեն պետական մարմիններն ու մեծահարուստները. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն դժգոհ է ստեղծված իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների ու վարչապետի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները հարված էին Հայաստանի հանրապետությանը։ Այս մասին այսօր, ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով` դրա լավագույն լուծումը կլիներ գաղտնալսողին արագ հայտնաբերելը, բայց դա այսօր բարդ խնդիր է։

Глава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը

«Գոնե պետք էր գտնել, թե Հայաստանում դրա հնարավորություններն ունեցող ինչ կազմակերպություններ կան, որովհետև նախկին իշխանությունները ոչ միայն օգտագործում էին մոնոպոլ դիրք ունեցող ԱԱԾ հնարավորությունները, այլև իրենք պետությանը զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող համակարգերը, օրինակ` մաքսային ծառայությունում։ Բազմիցս իմ հայտարարություններում ասել եմ, օրինակ, Արմեն Ավետիսյանի կառավարման ժամանակ ձեռք բերված տեխնիկական միջոցների ու դրա անվտանգության համակարգի հնարավորությունների օգտագործման մասին»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, պետությունը պետք է տեղյակ լինի` ով ունի գաղտնալսման հնարավորություն։

«Պետք է հստակ իմանա նման հնարավորություններ ունի միայն ինքը, թե նաև այլ պետական կառույցներն ու մեծահարուստները, որոնց չգիտես ինչու տրվել էր այդ հնարավորությունը, երևի մեկը մյուսի սիրուհիներին գաղտնալսելու համար»,– ասաց Քոչարյանը։

Այս հարցին այսօր ԱԺ–ում անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ևս կարևորել էր գաղտնալսումների բացահայտման անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում, ըստ Մարուքյանի, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ՄԻԵԴ–ում։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

«ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը պետք է կարողանա նշել`այդպիսի դեպք եղել է, դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային Ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ: Այսպես կարող ենք խուսափել մեր երկրի համար անցանկալի հետևանքներից»,- ասել է Մարուքյանը:

Հիշեցնենք` 2018թ–ի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ.-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Առաջին գաղտնալսման հրապարակումից մի քանի ամիս անց համացանցում հայտնվեց նաև հեռախոսային խոսակցության երկրորդ մասը:

Լրահոս
0