00:12 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան

Դավոսը մի կողմ. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում պարգևավճարներ բաժանելուն

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
41602

ՀՀ վարչապետը Դավոսից ուղիղ եթերով հայտնել է, թե ինչ է մտածում պետական հիմնարկներում, մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում տրամադրված պարգևավճարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետը Դավոսից հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու տեղյակ է պետական ու համայնքային կառույցներում տրված պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկին։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այդ թեմայի հետ կապված կա որոշակի թյուրըմբռնում։ Աշխատավարձերն ու պարգևավճարները վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար։ Իսկ պարգևավճարներն այդ աշխատավարձի մասն են»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ սա Հայաստանում գործող համակարգ է։ Նախկինում պետական ու համայնքային կառույցներում պարգևավճարներ են վճարվել եռամսյակը մեկ, դրանցից օգտվել են այդ համակարգի աշխատողները, կամ նրանց մի մասը։

«Զավեշտալի է հետևել, թե ինչպես են որոշ պատգամավորներ քննադատում, թե մարզպետներն ու նրանց աշխատողները պարգևավճարներ են ստացել, այն դեպքում, երբ իրենք էլ ամեն տարի դրանից օգտվել են ու շարունակել են օգտվել նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԺ–ն արդեն լուծարված էր։ Այո, լուծարված ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ են ստացել»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքը խոստացել է ՀՀ քաղաքացիների վիճակը վատացնող քայլեր չձեռնարկել, հետևաբար, չի զրկել պետքական աշխատողներին ամեն տարի տրվող հավելավճարներից։ Եվ սա, նրա խոսքով, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի լուծել աշխատավարձերի հետ կապված հարցը։

«Մենք Երևանի քաղաքապետարանի, պետական կառավարման համակարգերում բարձր որակավորում ունեցող կադրերի կարիք ունենք։ Մենք իրենց հրավիրում ենք անգամ նախարար աշխատելու,մարդը ասում է ես 5-6 մլն դրամով աշխատանքի եմ ընդունվել, աշխատում եմ, եթե գոնե 5-6 մլն աշխատավարձ կտաք, կգամ»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են հրապարակվում տարբեր պետական հիմնարկներում, մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում 2018թ.–ի դեկտեմբերի վերջին տրված պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի մասին։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Մարզպետները շատ են աշխատել, իրենց պարգևատրել են, իսկ դուք օբյեկտիվ չեք. Աղաջանյան
Ջրային կոմիտեի պետը պարգևատրել է իրեն ու գումարը նվիրել «Իմ քայլին». «Հրապարակ»
Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է աշխատակիցների պարգևավճարները
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ