14:31 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից. 43 վարորդ կմնան անգործ

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22610

ՀՀ վարչապետի աշխատակազմը սպասարկող 50 ավտոմեքենաներից 43-ը կրճատվում են։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Ըստ նրա` վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը ներկայիս 50-ից կմնա 7-ը։

Աղաջանյանի խոսքով, այս պահին ծառայողական ավտոմեքենաներով ու անձնական վարորդով են ապահովված ՀՀ փոխվարչապետները, վարչապետի խորհրդականներն ու որոշ օգնականներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալները, աշխատակազմի վարչության պետերն ու ենթակա գրասենյակների պետերը, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարը։

Փոփոխություններից հետո ծառայողական ավտոմեքենաներ կունենան երկու փոխվարչապետերն ու ԱԽ քարտուղարը։

«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից»,– իր գրառման մեջ հայտնում է Աղաջանյանը։

Աշխատակազմի ղեկավարի խոսքով` ավտոմեքենաների թվի կրճատման արդյունքում անաշխատանք մնացած 43 վարորդներն արդեն ծանուցվել են`օրենքի պահանջին համապատասխան։

 

Ըստ թեմայի

Ծառայողական ավտոմեքենա պետք չէ. նոր կառավարությունը հրաժարվում է նախկինի ճոխությունից
Որքան են վատնում ծառայողական մեքենաները. նոր նախարարին կրճատումն այդքան էլ չի ոգևորում
ԱԻՆ–ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով
ԿԳՆ–ում պաշտոնյաներին թույլ չեն տալիս օգտվել ծառայողական մեքենաներից. «Հայկական ժամանակ»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ